Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
14.04.2020 | 00:27

...թե աշ­խա­տա­կից­նե­րի հետ դռան հետևից է «հա­ղոր­դակց­վում» Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թ­յա­նը։ Ի տար­բե­րու­թ­յուն Թբի­լի­սիի ու Մոսկ­վա­յի քա­ղա­պե­տե­րի` Կա­լա­ձեի և Սո­բ­յա­նի­նի, ո­րոնք կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման այս դա­ժան պայ­ման­նե­րում աշ­խա­տում են 24-ժա­մ­յա ռե­ժի­մով, ոտ­քով շր­ջում ի­րենց քա­ղա­ք­նե­րում` ի­րա­վի­ճա­կին տե­ղում ծա­նո­թա­նա­լու-լու­ծում­ներ գտ­նե­լու հա­մար, Մա­րու­թ­յա­նը զբաղ­ված է աշ­խա­տան­քի պատ­րանք ստեղ­ծե­լով։ Օ­րերս նա հայ­տա­րա­րել է, թե շու­տով տե­ղի կու­նե­նա Երևա­նի տրանս­պոր­տի բա­րե­լավ­ման 100 ավ­տո­բուս­նե­րի մր­ցույ­թը... Նախ մր­ցույ­թը պետք է հայ­տա­րար­ված լի­ներ փետր­վա­րի վեր­ջին։ Իսկ հի­մա հայ­տա­րար­ված «մր­ցույթն» ըն­դա­մե­նը «բլեֆ» է, ո­րով­հետև կա­ռա­վա­րու­թ­յու­նը մեր­ժել է ոչ միայն ավ­տո­բուս­նե­րի վար­կի ե­րաշ­խա­վո­րու­թ­յու­նը, այլև այդ նա­խագ­ծի ֆի­նան­սա­վո­րումն ընդ­հան­րա­պես: Մա­րու­թ­յա­նը ժա­մա­նակ է շա­հում, որ­պես­զի չզ­բաղ­վի մայ­րա­քա­ղա­քի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» խն­դիր­նե­րով, ին­չի ար­դ­յուն­քում Երևա­նի փո­ղոց­նե­րում ու բա­կե­րում «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է» վի­ճակ է:

Դիտվել է՝ 23690

Մեկնաբանություններ