Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
11.12.2020 | 01:07

...թե Փա­շի­նյա­նի տրա­մա­բա­նու­թյամբ՝ ար­դեն «ժո­ղո­վուրդ» չէ նաև ԱԱԾ-ն, քա­նի որ այս կա­ռույ­ցի վրա նա այլևս վե­րահս­կո­ղու­թյուն չու­նի։ Այս պա­հին միակ ի­րա­վա­պահ կա­ռույ­ցը, ո­րը Փա­շի­նյա­նին մաս­նա­կիո­րեն են­թարկ­վում է, ոս­տի­կա­նու­թյունն է, քա­նի որ ոս­տի­կա­նա­պետ նրա ըն­կե­րը դեռ չի «մեր­ժել» Փա­շի­նյա­նին, սա­կայն այս­տեղ էլ դժ­գո­հու­թյու­նը գնա­լով ա­ճում է։

Իսկ ԱԱԾ-ն, ա­սում են, վա­ղուց ձեռ­քե­րը լվա­ցել ու մի կողմ է քաշ­վել։ Այն­տեղ Փա­շի­նյա­նին հա­մա­րում են ժա­մա­նա­կի վրա խա­ղա­ցող բախ­տախն­դիր, ո­րը եր­կի­րը տա­նում է դե­պի ան­դունդ։ Դրան զու­գա­հեռ, ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նում այս օ­րե­րին ու­շագ­րավ խմո­րում­ներ են ըն­թա­նում, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում կա­րող են բե­կում­նա­յին լի­նել։

Դիտվել է՝ 364536

Մեկնաբանություններ