Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դարձել է ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դարձել է ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք
07.01.2023 | 10:45

1991 թվականից հետո, երբ փլուզեցին ԽՍՀՄ-ը, ՄԱԿ անվտանգության խորհուրդը դարձավ մեկ պետության` ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք։ Եվ դրանից աշխարհում հակամարտությունները միայն ավելացան, իսկ այլ պետությունների կողոպտման ծավալները բազմապատկվեցին։ Եվ չնայած ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանն ու Չինաստանը ունեին VETO-ի իրավունք, սակայն փորձը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները, ուժեղի իրավունքով, կարող էին անտեսել ԱԽ-ում ընդունված ցանկացած բանաձև կամ գործել առանց ՄԱԿ ԱԽ սանկցիայի։ Կգա մի օր, երբ ՄԱԿ ԱԽ-ը իրոք կդառնա անկախ, և ՄԱԿ-ը իրոք կկարողանա աշխարհում օբյեկտիվորեն և անաչառ հարցեր լուծել։

Սակայն դա տեղի ունենալու համար բազմաբևեռ աշխարհը, ինչի համար պայքարում է Ռուսաստանը, պետք է իրականություն դառնա։ Իսկ դա երկար գործընթաց է։ Այսօր Հայաստանի և Արցախի մասով ՄԱԿ ԱԽ բանաձևերը կարող են օգուտ տալ, եթե դրանց ընդունումը ուղղված է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ին և իր անդամ հանդիսացող Թուրքիային իրական կյանքում և գործնականում զսպող ուժի՝ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում միջազգայնորեն ամրապնդելուն։ ՄԱԿ ԱԽ մյուս բոլոր բանաձևերն ու հայտարարությունները (նույնիսկ ամենահայամետ թվացող), որոնցով ամրագրված և ամրապնդված չի Ռուսաստանի գործնական դերը, ուղղված են միայն Ռուսաստանի զինական ներկայությունը Հարավային Կովկասից դուրս դնելու գործընթացին նպաստելուն։

Հետևաբար, ուղղված են նաև տարածշրջանում Թուրքիայի բացարձակ գերակայությունը հաստատելուն և նոր հայոց ցեղասպանություն իրագործելուն՝ ֆրանսիական մարսելյեզի հնչյունների ներքո։ Բնական է և մեր շահերից է բխում, որպեսզի հայ ժողովրդի համար ծուղակ հանդիսացող բանաձևերն ու հայտարարությունները մերժվեն մեր դաշնակից Ռուսաստանի կողմից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 22414

Մեկնաբանություններ