Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը դարձրին անտարբերների ու զոմբիների երկիր

Հայաստանը դարձրին անտարբերների ու զոմբիների երկիր
23.01.2023 | 07:21

Կարկատանային տրամաբանությամբ ուժերի և կարկատանային ուղեղով քաղաքացիների շնորհիվ այս պատուհասները եկան իշխանության, սկսեցին կարկատանային տրամաբանությամբ ու աչքաչափով քարուքանդ անել ամեն ինչ և ստեղծեցին կարկատած ու շուլալած իրավական համակարգ, ելակային ու մայկատրուսիկային բանակ, կարկատանային տրամաբանությամբ զրոյացված դիվանագիտական և միջպետական հարաբերություններ, ձեռք բերեցին կարկատանային համագործակցություն, օգնություն և օժանդակություն՝ միայն դատապարտման տեսքով, թղթի վրա ու դատապարտումներով։


Կտոր-կտոր արեցին Հայաստանի ու Արցախի սահմանները՝ կարկատեցին ու նվիրեցին իրենց թուրք բարեկամներին:
Եվ այդ նույն կարկատանային տրամաբանության շրջանակներում Ադրբեջանի իշխանություններն անարգել ու անպատիժ շրջափակեցին ու կարկատում են Արցախը կամ, ինչպես քպ-Ականներն են ասում, թուրքերին պատկանող Լեռնային Ղարաբաղը:
Եվ ի՞նչ:


Տևական շրջափակումից հետո, որքան էլ շատերն ամուր կանգնեն իրենց հողի վրա, պաշտպանեն ու չլքեն այն, շատերն էլ, ճանապարհները բացվելուց հետո, սուսուփուս կլքեն Արցախը:
Սրանք են այս կարկատած կառավարության կարկատանային տրամաբանության արդյունքն ու հետևանքները:
Դե, զոհերի մասին էլ ասելիք չունեմ, ինչն է շատ Հայաստանում՝ դագաղներն ու գերեզմանները:
Դա էլ կարկատած կարգապահության և համակարգերը փլուզելու, ոչնչացնելու հետևանքն է:


Արդյունքում Եռաբլուրը մեծացավ հերոսների գերեզմաններով, ու Հայաստանը դարձավ անտարբերների, զոմբիների, դագաղների ու սգո երկիր՝ Նիկոլի կարկատած տրամաբանության և կարկատած համախոհների գործունեությաբ:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 14404

Մեկնաբանություններ