Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրավական հիմնավորում չունեցող քաղաքական խաղեր

Իրավական հիմնավորում չունեցող քաղաքական խաղեր
04.02.2023 | 10:44

Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ, այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով: Բայց հարում եմ նրանց, ովքեր առաջնահերթ սթափ հայացքով ընկալում են ու փորձում վերլուծել այդ մտքերը:


Այդ մարդը, ի տարբերություն մեզ քաջածանոթ գործիչների, պարապ չէ, որ խոսքերը քամուն տա՝ մարդկանց պարզապես զբաղեցնելու համար: Արտաբերեց մտքեր, որոնք ոչ միայն, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում էին՝ կիսատ ճշմարտությունների տեսքով, այլև խիստ վտանգավոր հետագա իրադարձությունների համատեքստում:
Այնուամենանիվ, Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների ճշգրիտ պահպանմամբ:


Ինչ վերաբերում է իբր 7 շրջան զավթելուն, ապա դրանք եղել են և կան որպես հայկական, ընդամենը բռնակցվել են Ադրբեջանին: Դրանք վերահսկողության տակ վերցնելը առաջնահերթ պայմանավորված է եղել անվտանգության գործոնով, որի պակասը խիստ զգացվում է արդեն մեր օրերում, ընդհուպ՝ Արցախի պաշարումով: Ի դեպ, տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա, այդ թվում՝ Իսրայելը, որ, իրենց պնդմամբ, անվտանգության նկատառումով բացահայտ զավթել են հարևան պետությունների տարածքները: Մնացածը իրավական որևէ հիմնավորում չունեցող զուտ քաղաքական փնթի խաղեր են:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 15716

Մեկնաբանություններ