Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպայակազմը` հողատուի պահանջով. դիրքապահ տղերքին անպատվելուց հետո, ազատել է աշխատանքից

Սպայակազմը` հողատուի պահանջով. դիրքապահ տղերքին անպատվելուց հետո, ազատել է աշխատանքից
02.09.2023 | 22:56

ՀՀ ԶՈՒ N զորամասում լուրջ դժգոհություններ են: Պատճառը կապիտուլյանտի օրերս Վանաձոր այցն է։

Երբ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձի ավտոշարասյունը անցել է Վանաձորի փողոցներով, երկու պայմանագրային զինծառայող, ովքեր այդ պահին դրսում են եղել, պատվի չեն առել, ինչից հետո #հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել պատժել։

Մոտ մեկ ժամ հետո սպայակազմը դիրքապահ տղերքին անպատվելուց հետո, ազատել է աշխատանքից։

Ի դեպ, այսօր հայ զինվորը կրկին հրաշքներ գործեց և ոչ մի կերպ չարժանացավ «ժողվարչապետի» ուշադրությանը։

Վստահ եմ` վաղն էլ այսօրվա հերոսներին են պատժելու, թուրքին ջարդ տալու համար:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4343

Մեկնաբանություններ