Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բարի լու՜յս, մեծապատի՜վ մուրացկաններ

Բարի լու՜յս, մեծապատի՜վ մուրացկաններ
21.10.2023 | 09:03

Զարմացա՞ք, ինչու՞, եթե առաջներում միայն մտավորականությունն էր «մեծապատիվ», այժմ մի ողջ սովատանջ ժողովուրդ, որն անցնելով դժոխքի կրակների միջով և «համարձակվելով» կենդանի մնալ, այսօր արթնացավ «մեծապատիվ մուրացկաններ» թանգարանային պիտակով՝ բացի մեր մեծաքանքար նախագահի նշած այն պաշտոնյաներից՝ իրենց տեղակալներով, մեքենաներով, ինչու չէ նաև անբաժանելի սիրուհիներով... և այդ ցուցակը մի ամբողջ «a4» ֆորմատ էր տեղավորում, էլ չեմ ասում, որ շարքը չավելացնելու և ավելորդ բարկություն չհարուցելու նպատակով օգտագործվում էր նաև «այլ կազմակերպություններ» բառակապակցությունը:
Սիրելի մեծապատի՜վ, բայց մեր անփառունակ իշխանության կողմից անպատի՜վ դարձած հայրենակիցներ, ասել է թե՝ սովը շարունակվում է ամենադաժան ձևերով, եթե Արցախում փողը կար` ուտելիքը չկար, հիմա ուտելիքը կա, փողը չկա։
Մեր հնամաշ օգնություն ստացած (էդ էլ նայած ում է հաջողվել) հագուստը կհագնենք, մեր անբաժան ճիտին պարտք պայուսակը կվերցնենք, կգնանք պճնազարդված սուպերմարկետների առաջ կկանգնենք, դատարկաձեռն հետ կդառնանք ու կպատասխանենք մեզ սպասող երեխաներին՝ կա ոչ, կա ոչ,ա՜յ ոչ ու փուչ, երեք մանեթ, որ ունենայի, կտանեի հացի կտայի ու կբերեի և , ինչպես Արցախում, երեխաներին ժամը վեցին անկողին կմտցնեինք։
Ի՜նչ տարբերություն Արցախում, թե Մայր Հայաստանում։ Փիառավորված օգնություններն էլ կվերջանան, մարդիկ կհամակերպվեն կարեկցությանը, ջերմաստիճանն էլ կիջնի, էլ Արցախի անտառները չկան, որ փայտը բերենք տունը լցնենք... Այս է իրականությունը:
Ողջու՜յն այն մատնանշած, երկիրը հանձնած պաշտոնյաներին ու պաշտոնավորողներին (թող ձեր իշխանությունը լինի և՛ երկրային, և՛ երկնային թագավորությունում), շնորհավորում եմ ձեր Հերոստրատի փառքով արժանացած առաքելությունները, ձեր նոր մեքենաները, որ զարմանում եմ` թուրքի ամենատես աչքի տակով ո՜նց են անցել, Արցախում հասցրած սեփականաշնորհած ձեր ջիպերն ու կամազները, որոնք, փոխանակ զինվորներին բերելու, ձեր ունեցվածքը անցկացրին սատանայի կամրջով (էլ ի՜նչ սատանա) շնորհավորում եմ ձեր երեխաներին, որ Աստծո նախախնամությամբ ձեզ են ընտրել, իսկ մերոնք թշնամու արձակած թունավոր գնդակներից թարախակալած վերքերով, վառված, բինտավորված մարմիններով, անճանաչելի դեմքերով թող կառչած մնան հիվանդասայլակներին, որովհետև այլ տեղ չունեն գնալու, թող մեր որդեկորույս մայրերն իրար «շնորհավորեն» իրենց բալիկների աճյունները ճանաչելու համար, որովհետև ավելի սարսափելի իրողությունը անհետ կորածի հավերժական, չբթացող ցավն է։
Մինչ մեր ցավերի մեջ կխորովվենք, հարուստները զվարճանում են։
Սառեցված 3 մլրդ 100 մլն֊ը կհալի, կամաց֊կամաց կհոսի մեղվի պես ժրաջան, Հայրենիքը վաճառած ստահակների գրպանները:
Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած թագավորին...

Նելի ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ