Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստված, պահպանի ՀՀ սահմանագոտու ՆՐԱՆՑ այցելած հատվածը

Աստված, պահպանի ՀՀ սահմանագոտու ՆՐԱՆՑ այցելած հատվածը
13.10.2024 | 08:16

ԵՊՀ-ի պատվիրակությունը գնաց սահմանագոտի՝ «տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին»։

Հիշեք ՀՀ սահմանագոտի այցելած այս անձանց դեմքերը:

Հետաքրքրվեք նրանց անցյալով:

Պարզեք, թե նրանցից քանիսն են բանակում ծառայել և, հետևաբար` ինչքանով են իրավասու կատարել այս առաքելությունը:

Ի վերջո, չզարմանաք, եթե սրանց այցելած սահմանագոտու հատվածը թիրախավորվի թշնամու կողմից:

Միանգամից մտաբերեք, որ 2024 թ. հոկտեմբերի 12-ին ՆՐԱՆՔ ԵՆ այցելել սահմանագոտու այդ հատվածը:

Աստված, պահպանի ՀՀ սահմանագոտու ՆՐԱՆՑ այցելած հատվածը:

Ամեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ