Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Նիկոլը կրկին պատերազմ է հրահրում

Նիկոլը կրկին պատերազմ է հրահրում
05.12.2024 | 15:31


«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ Ադրբեջանը: Ալիևը բոլորովին այլ բան է ասոււմ. ՀՀ սահմանադրությունն իր մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում, Հայաստանը պետք է բանակցի «Արևմտյան ադրբեջանական համայնքի հետ»՝ Հայաստան վերադարձնելու նպատակով, Հայաստանը պետք է իր բանակը կրճատի, եթե Հայաստանը Սյունիքով միջանցք չտրամադրի, ապա դա Ադրբեջանը կանի զենքի ուժով և այլն:

Հիմա. Նիկոլն այդքան վստա՞հ է, որ իր խոսքերը բավական են, որպեսզի Հայաստանն առաջիկա 100 տարում (իր նշած ժամկետն է) ապահովի իր անվտանգ գոյությունը: Իսկ ո՞ր Հայաստանի մասին է խոսքը՝ Ալիևի քարտեզո՞վ Հայաստանի:

Այստեղ մի քիչ բացենք թեման:

Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ թեզեր է առաջադրում, որոնք Ադրբեջանին հիմք են տալիս հաստատապես պնդելու, որ հենց այդպիսին՝ թուլացած, զիջող, մեղավոր, պետք է լինեն Հայաստանն ու հայ ժողովուրդը: Այդ պատկերացումներից մեկ քայլ այս կամ այն կողմ՝ կարող է որակվել որպես ռևանշիզմ ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի արդարացում դառնալ: Ի դեպ, նույն սցենարը Սիրիայում Էրդողանը կիրառեց:

Դա ձեռնտու է բացառապես Փաշինյանի իշխանությանը, նրա համար միևնույն է, թե ինչ սահմաններ կունենա Հայաստանը, քանի՞ մարդ կապրի այդ սահմաններում, ովքե՞ր կլինեն այդ մարդիկ՝ ադրբեջանցի՞, արմատական իսլամիստական խմբավորումնե՞ր, թե՞ հայեր: Կարևորը՝ ինքը մնա իշխանության:

Ի դեպ, դրանով Փաշինյանը նաև իր արևմտյան հովանավորների պատվերն է կատարում՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատ բացել: Արդեն հայտարարել է, որ Հայաստանն (այսինքն՝ ինքը) իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ