Երեք օր առաջ, Տեր Մխիթար Ալոյանի կայքէջում կարդում էի հայ մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանի «ՀԱՅԸ» գրությունը:
«Հայը...
Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն...»:
Այս բոլորոն իմանալով հանդերձ, ոչինչ չարեցինք, որ այդ կործանարար միամտությունից ձերբազատեինք այդ «ՀԱՅ»-ին, ոչինչ չարեցինք, որ քաղաքագիտություն, խոհեմություն և հեռատեսություն սովորեցնեինք այդ բարի ՀԱՅ-ին:
Աստվածաշնչյան Եսթերի պատմությունը կարդացինք, բայց եսթերներ չկրթեցինք:
«Դու կտիրես ամբողջ աշխարհի վրա, բայց ոչ ոք քո վրա չի տիրի» հնգամատյանի պատվիրանը կարդացինք, եղանք հիմնադիրը Բավարիայի, Մեծ Բրիտանիայի, Գալիայի, Վուելշի, Բոհեմի, Բասկի, բայց ոչ միայն մեր հիմնած երկրների տերը չեղանք, այլ նույնիսկ չկարողացանք մեր Հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի տերը լինել:
Որի արդյունքում քննադատելով քոչվոր քըզըլբաշներին, մեր Արցախը և Սրբազան Նախիջեվանը՝ ուր Սուրբ Նոյի ոտքն էր առաջին անգամ ջրից հետո ցամաքին հպվել, չկարողացանք, որպես հայրենի հող՝ մերը պահել: Խրիմյան Հայրիկից չսովորեցինք, որ լալով երկիր չեն պահում, այլ՝ «Երկաթյա շերեփով» և քաղաքագիտությամբ, ինչքան էլ այն պոռնկություն կոչեցինք:
Չհասկացանք, որ երեխա ծնելով, դեռ վաղվա հային չես ձևավորում, այլ՝ նրան հայ կրթելով, որ մեր մեջ չծնվեն «դիվանագետ» դավաճան վասակ սյունիներ, մելիք ֆրանգյուլններ, նիկոլոսներ:
Երկու հազար տարի սերտեցինք Աստվածաշուչը, բայց չհասկացանք, որ աստվածային կամքը ոչ թե ապաշխարհության մեջ է, այլ
«Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին պետք է երկնչեք մեր Տեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրէք:» (Բ Օրինաց 6.2):
Եվ ինչու՞, որպեսզի «Այնպես չլինի, որ քո Տեր Աստվածը սրտմտելով բարկանա ու քեզ վերացնի երկրի երեսից» (Բ. Օրինաց 6.15):
Ազգը հավերժական է, երբ նրան ցույց ես տալիս ազգաձևաորման ճանապարհը, այսինքն ստեղծում ես քո ազգային ԹՈՐԱՆ-ՀԱՆԳԱՄԱՏՅԱՆԸ:
Եվ «Նրա (Աստծո) բոլոր օրենքներն ու կանոնները» պահելով, կարողանում ես «երկար ապրել»:
Ապրել այս օրն այնպես, որ անմտության պատճառով, ապաշխարհելու կարիք չունենաս ամբողջ կյանքում, և ոչ թե հակառակը...
Կոմիտաս ՀՈՎՆԱՆՅԱՆ