Այսօրվա Հայաստանի ժողովրդի մենթալիտետի ու անցյալ դարի 70-80-ականների մեր ժողովրդի խորհրդային ժամանակների մենթալիտետի տարբերության անալիզը ցույց է տալիս, որ ժողովուրդը նույնն է, և մենթալիտետների մեջ տարբերության հիմնական պատճառը այն է, որ այն ժամանակ ժողովուրդը ղեկավարության և կիսահասուն վերնախավի տեսքով տեր ուներ, որը հիմա չունի։
Ժողովրդի իսկական լինելը տերով է որոշվում, ու եթե իսկական տեր չեղավ, ժողովուրդը վերածվում է աննպատակ ու պատեպատ զարնվող խառնամբոխի։
Բնության մեջ ամեն ինչ հավաքվում է բյուրեղացման կենտրոնների շուրջը, որ դրանք չեղան, ամեն ինչն էլ ամորֆ կմնա, ինչպես հիմա՝ մեր երկրում։
Ժողովրդին ժողովուրդ դարձնողը շահագրգիռ տերն է, լինի նա յուրայինը, թե ինչ-որ չափի բարյացակամ օտարը։
Պավել Բարսեղյան