Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արհավիրքի առջև

Արհավիրքի առջև
09.01.2025 | 05:59

Սիրտս կրծքիս տակ պայթում է։

Ալիևը Հայաստանը համարում է` ֆաշիստական երկիր, «Արևմտյան Ադրբեջան», վճռականորեն հետամուտ լինելով միջանցքի պատրվակի տակ Սյունիքը գրավելու իր ծրագրին:

Իսկ մեր ոչ ու փուչը ռեխը բաց, միտքը երևակայական խաչմերուկում, խաղաղ ու անվրդով ճաշ է եփում։

Մինչդետ ալիևյան ճաշն ուր որ է` կեփի։

Նիկոլի անգործության, անկարողության, վախկոտության համար մենք` ազգովի ենք պատասխան տալու։

Այս անգամ մեր զոհերի քանակը սոսկ հինգ հազարով չի սահմանափակվելու, հողերի կորուստն էլ լոկ Արցախը չի լինելու, կամ Ջերմուկն ու Վարդենիսը։

Կռվասեղանին է դրված ողջ Հայաստանի բախտն ու ճակատագիրը։ Արցախի հազարամյակների գոյությունը հօդս ցնդեց, հերթը Հայաստան երկրինն է։

Նիկոլի զրոյական միջօրեականով ստեղծված Հայաստան Ոչխարստանը Ալիևի աչքին այլևս թվում է ֆաշիստական։

Այսինքն, նրա համար յուրաքանչյուր հայի գոյությունը ֆաշիզմի արտահայտություն է։

Թշնամական ուղեղի գալարներում մեր ճաշն արդեն եռում է։

Նիկոլը կուտի այն, թե չի ուտի, թեկուզ և ստորաբար չոքած լինի երևակայած խաղաղության խաչմերուկում, միևնույնն է, այն զմռսված ալիևյան զմուռսով խաղաղութուն մուրացողի երախը կմտցվի։

Թուղթ էլ լինի` կուտացնի, նույնիսկ պայմանագրի տեսքով. թղթի օգտակար գործողության գործակիցը զուգարանում է։

Մինչդեռ ամեն ինչ կորած չէ։

Արևմուտքը մեզնից հեռու է այնքան, որքան Աստված։

Արևելքը մեզնից դեռևս չի հեռացել։ Մենք պաշտոնապես ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք։

Ռուսական զորքը կանգնած է մեր սահմաններին։ Ողջամտությունը մեզնից պահանջում է բարելավել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ, այլ ընդամենը մանկական խաղ։ Հարկ եղած դեպքում կարող է անհրաժեշտություն զգացվի ռազմական պայմանագրի կնքումը Իրանի հետ, ով ամեն կերպ Հայաստանի հանրապետությանը զորակցելու իր պատրաստակամությունն է հայտնում։

Պիտի գործել։

Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում բթամտության զոհը չպիտի դառնա։ Կոկորդիլոսի ելուստով թուրք բռնապետին արբեցրել է հաղթանակի շղարշը։

Ժամանակն է, որ նա կոտրած տաշտակի առաջ կանգնի։

08.01.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ