Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ։ Առաջինը պատմաաշխարհագրական հասկացություն է՝ 1915-23թթ․ Հայոց ցեղասպանության, հայրենազրկման առանձնահատկությունը շեշտող ժողովրդի պատմական հիշողության կոնստրուկտ։ Երկրորդը՝ ռազմավարական մտքի պրոդուկտ: Այն պետական քաղաքականություն է և ժամանակակից հիբրիդային պատերազմում կիրառելի գործիք՝ կազմաքանդելու օպոնենտ պետության ներքին էկոհամակարգը։
Արևմտյան Հայաստան կոնցեպտը ռազմավարական մտքի պրոդուկտ չէ, այն երբեք պետական քաղաքականություն չի եղել և երբեք քաղաքական առումով չի գործիքայնացվել, ի տարբերություն երկրորդի, որը ստեղծված է հենց որպես պատերազմ վարելու ոչ ռազմական գործիք, ռազմական նպատակներին ոչ ռազմական ճանապարհով հասնելու միջոց։
Երկու կոնցեպտների համադրումը միտումնավոր արժևորում ու վավերական է դարձնում երկրորդը և արժեզրկում առաջինը՝ որպես ինքնատիպ կոլեկտիվ պատմական հիշողության, տեսակի ինքնապահպանման հանար էմոցիոնալ, մշակութային, ինքնության կարևոր ատրիբուտ։
Էդուարդ Աբրահամյան