Ամերիկյան և ընդհանրապես արևմտյան հայտնի լրատվականներում պետության անվտանգային, ռազմական և քաղաքական այլ թեմաներով փորձագետների և վերլուծաբանների դերում հանդես են գալիս հատուկ ծառայությունների նախկին ղեկավարներ, բանակի նախկին գեներալներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի լրատվականների եթերներից, հատկապես «արևմտամետ» դիրքավորված, չեն իջնում ձվից նոր դուրս եկած, մի երկու օտար լեզվից թարգմանած գիրք կարդացած և տեղի ծխական դպրոցում մի քանի տարի դաս արած անհայտ ծագման անձինք: Ու սրանք հավակնում են երկրում քաղաքական օրակարգ թելադրել և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալ:
Զարմանալի չէ, որ հաջորդիվ հայ հանրությունը, ձեռ-ձեռի բռնած, փուռը կգնա: Շարունակաբար ասում եմ՝ մինչև որևէ մեկին լսելը ճշտեք ով է նա, ինչ ճանապարհ է անցել, ինչ գիտելիքի և փորձառության կրող է:
Իսկ լրատվականներին կոչ անել, որ նմաններին եթեր չհանեն, անիմաստ է: Համատարած, հատ ու կենտ բացառություններով, սպասարկում են օտար օրակարգեր, փոքր խմբային կամ անհատական օլիգարխիկ շահեր:
Հովհաննես Ավետիսյան