ՔՊ-ն, իր պարագլխով, անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին՝ թշնամուն է հանձնել մեր հայրենիքը: Քաղաքագիտության դասական սահմանմամբ՝ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական:
2020-ի նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է, դրանից հետո ով համաձայնում է համագործակցել ՔՊ-ի հետ, դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է ՔՊ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:
Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է ՔՊ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել ՔՊ-ին ԻՐԱԿԱՆ ընդդիմադիր թեկնածուին:
Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինել և գործել ի շահ Հայաստանի Հանրապետության:
Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար:
Արսեն Ջուլֆալակյան