Ամերիկյան արարողակարգը , հստակ ու իմպերատիվ կերպով արգելում է նախագահին և փոխնախագահին միաժամանակ գտնվել նույն վայրում:
Բայց Թրամփն ու Վենսը , խախտում են արարողակարգային սրբազան արգելքը` Օվալաձև սենյակում միասնաբար Զելենսկի են «քերթում»:
Խախտում են արարողակաարգի արգելքը ոչ թե նրա համար, որ ոմանց բնորոշմամբ խելագար են, այլ նրա համաար, որ ունեն հստակ նպատակ և Սպիտակ տուն
մտնելու առաջին իսկ ժամից սկսած անցել են այդ նպատակի իրականացմանը:
Այս զույգը մնացած նախագահ-փոխնախագահներից տարբերվում է նրանով, որ պաշտոնը ստանձնելու առաջին իսկ ժամից սկսած զբաղվում է 2026 թ. Միջանկյալ ընտրությունում հաղթանակ ապահովելու գործով:
Նպատակն է՝ որպես քաղաքական ուժ ոչնչացնել Դեմոկրատական կուսակցությանը, որպես ստեղծման պահից սկսած, բրիտանական արքունիքին հաշվետու կառույցի:
Թրամփ-Վենս զույգի ցանկացած քայլ այդ նպատակն ունի:
Այս պահին, չնայած և կոնգրեսը, և սենատը «կարմիր» են, բայց ոչ այն աստիճան, որ նախագահը կոնգրես
մտցնի Արժույթի ռեզերվային ֆոնդում աուդիտ անցկացնելու իրավունք ստանալու օրենքի նախագիծ ու կարողանա դա անց կացնել:
Թրամփ -Վենս զույգը հասկանում է, որ միայն իրական փաստեր ամերիկյան ընտրողի առաջ դնելով է հնարավոր արգահատանք առաջացնել դեմոկրատ թեկնածուների նկատմամբ:
Միայն այդ կերպ, Դեմոկրատական կուսակցության ջախջախմամբ է հնարավոր դոլարը դուրս բերել բրիտանկան ազդեցության գոտուց և դարձնել ամերիկյան
կառավարության արժույթ:
Ամերիկան դարձնել հզոր:
Եվ հենց այդ նպատակով են ամերիկյան հարկատուի ու ընտրողի առաջ լցնում դեմոկրատների կառավարման տարիների ֆինանսկան չարաշահումների ու աներևակայելի ֆինանսավորումների մասին բացահայտումները՝
ինչպես 130 -300 տարեկան միլիոնավոր ամերիկացիներ, որ թոշակ են ստանում, կամ 40 միլիոն դոլլարի հատկացում մի լաբորատորիայի, որ ստանան տրանսգենդեր կռիսներ:
Զելենսկուց էլ մի պահանջ ունեն, որ վերջինս Թրամփի աշխատասեղանին դնի Բայդենի որդու հետ կապված միլիարդի հասնող աֆյորայի բացահայտումների փաթեթը:
Այնպես որ Թրամփ - Վենս զույգը խելաագար չէ:
Ավելին ՝ մնացած 46 նախագահներից և ոչ մեկը այդքան
նպատակասլաց ու պրագմատիկ չի գործել հանուն Ամերիկայի:
Որպեսզի էլի չգրեն, թե մեր դարդը թողած, ամերիկյան իրականության մասին եմ խոսում, ցավով ասեմ, որ միահամուռ ջանքերով Հայաստանը հասցվել է այն վիճակին, որ մեզ մնում է սպասել Եվրոպա - ԱՄՆ հակամարտության ավարտին:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ