Վարչախմբի ամենալպիրշ կերպարներից Ռուբինյանը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին անվանել է «ծերունախտով տառապող» ու իր աջակիցներին կոչ արել «չշահագործել» վերջինիս:
Մի կողմ թողնելով Ռուբինյանի կողմից առաջին նախագահի նկատմամբ դրսևորված դասական լակոտոթյունը՝ փաստենք. ծերունիներին «չշահագործելու» մասին խոսում է մեկը, որի թիմը 2018-ին հարթակ բարձրացած ու Արցախի հերոս Աբաջյանի պապիկ ներկայացված ծերունուն դասական առումով օգտագործեց մարդկանց հույզերի վրա խաղալու և սեփական քաղաքական օրակարգը՝ իշխանազավթումը հաջողությամբ իրականացնելու համար:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ