Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էժանագին պոպուլիստական հնարքները հնարավոր է իրականացնել տգետ և դեգրադացված հասարակություններում

Էժանագին պոպուլիստական հնարքները հնարավոր է իրականացնել տգետ և դեգրադացված հասարակություններում
13.10.2024 | 11:01

Դեգրադացված հասարակություններում արդյունքի հասնելու համար մարդկանց հետ խոսում են ոչ թե տրամաբանության լեզվով, այլ՝ տեխնոլոգիաների: Կարևորվում է ոչ թե ասելիքը, բովանդակությունը, այլ մատուցման ձևը, հռետորությունը, մարդկանց վրա էմոցիոնալ ազդեցություն ունենալը, նրանց զգացմունքների վրա ազդելը: Մանիպուլյատիվ հնարքները շատ լայն գործիքակազմ ունեն: Մեզ պետք է իմանալ և հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ էժանագին պոպուլիստական հնարքները, պրիմիտիվ պաթոսը, գեղի կլուբի մակարդակի բեմականացումներն ու մնացած նրբությունները հնարավոր է իրականացնել տգետ և դեգրադացված հասարակություններում: Մենք դա տեսել ենք արդեն: Պետք է նաև լուրջ ուսումնասիրություն արվի հասարակության տարբեր շերտերի, նրանց թվաքանակի և նախասիրությունների, նրանց կրթական, սոցիալական, կրոնական (նկատի ունեմ աղանդները) պատկանելիության վերաբերյալ: Մեզ մոտ այս ամենը լղոզում և ասում են՝ ժողովուրդ. ժողովուրդը այսպես որոշեց, ժողովուրդը այնպես որոշեց... Մինչդեռ, վստահ եմ, որ արտաքին ուժերը մեծ ռեսուրսներ են ներդնում, կատարում են անհրաժեշտ ուսումնասիրություններ և շատ լավ են տիրապետում այս ամենին: Բացի այդ, նրանք ունեն մարդկային ռեսուրս՝ զանազան հասարակական կազմակերպությունների, աղանդավորական սեկտաների, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչների և դրանց ազդեցության տակ ընկնողների տեսքով: Նրանք ունեն լրատվամիջոցներ, հասարակական կարծիքի վրա ազդելու լուրջ լծակներ, ինչը պակաս կարևոր չէ: Մի խոսքով, այս ամենը պետք է լուրջ ուսումնասիրվի, անհրաժեշտ հետևություններ արվեն, գտնվեն դրան որպես հակակշիռ կիրառելու օպտիմալ տարբերակներ: Դա ավելի լուրջ և արդյունավետ մոտեցում կլինի, քան ինքնիշխանության մասին ճառերն ու լոզունգները:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2792

Մեկնաբանություններ