ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք, որովհետև թշնամուց ավելի կազմակերպված էինք

Առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք,  որովհետև թշնամուց ավելի կազմակերպված էինք
10.03.2025 | 08:26

Սիրիայի ցեղասպանության ֆոնին հայկական տիրույթում ամենատարածված կոչը՝ զինվել, զինվել, զինվելն է:

Եթե դու չունես պետական ձևաչափով կազմակերպվածություն, ապա տարբերությունը մեծ չէ՝ ավտոմատո՞վ ես, թե՝ առանց։

Մեր խնդիրը «Ցեզարներն» ու «Կալաշնիկովները» չեն, մեր խնդիրը ցածր կազմակերպվածությունն է։ Որպես սոցիում իջել ենք «տուզեմեցների» կազմակերպվածության մակարդակ։ Դեռ դա էլ է հարց, «տուզեմեցները» իրենց միջի ամենավախկոտ, փնթի, տգետ, մեծամիտ ու «կռուտիտի» վարպետին չեն վերցնում ու կարգում իրենց առաջնորդ։

Առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք ոչ թե այն պատճառով, որ բոլորս ավտոմատներով էինք, այլ որովհետև թշնամուց ավելի կազմակերպված էինք։ Իսկ երկրորդ մեծ պատերազմում պարտվեցինք, որովհետև կազմակերպվածության մակարդակով զիջեցինք թշնամուն։

2025 թվականի հայկական բանակը կարգապահության և ներդաշնակության ցուցանիշներով զգալիորեն զիջում է 2020-ի բանակին, մինչդեռ թշնամու 2025-ի բանակը 2020-ի համեմատականով բազմապատիկ ուժեղացել է կրակային հզորության, ճշգրտության և օպերատիվ կառավարման առումով։

Եթե մի փոքր ձյուն է գալիս, ու երկիրը մտնում է քաոսի մեջ, պատկերացրեք ինչ կլինի, եթե ձյան փոխարեն ռումբեր թափվեն։ Առաջին գծից մինչև Երևան քաոս է լինելու։ Իսկ քաոսի պայմաններում զենքն ընդհանրապես դեր չի խաղում։ Առավոտ կարթնանանք ու հանկարծ Երևանի կենտրոնում կտեսնենք ադրբեջանական բլոկ-պոստեր։ Ում կուզեն, կտանեն Բաքու, ում կուզեն, տեղում կգնդակահարեն, դե իսկ գլուխը կախ իրենց գործը լավ անողներն էլ, գլուխները է՛լ ավելի կախելով, համշենահայերի կվերածվեն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ