Աշխարհը հաստատուն քայլերով գնում է երրորդ համաշխարհային պատերազմի, չնայած բոլոր կողմերն էլ ձգտում են, որ չլինի մեծամասշտաբ բախում, փորձում են պայմանավորվել՝ մի տեղը մյուսին զիջելով, մեկ այլ տեղը դրա դիմաց ստանալով, իսկ որտեղ էլ համաձայնության չեն գալիս, անցնում են գործողությունների։ Այս կերպ երկար չի կարող ձգձգվել, քանի որ ավանդաբար խաղացող երկրների խաղին միանալու հայտեր են ներկայացնում այնպիսի պետություններ, որոնք ոչ պակաս նկրտումներ ունեն գերտերություն դառնալու համար։ Հունվար-փետրվար ամիսներին կարող ենք ականատես լինել մեկ այլ մասշտաբի ռազմական գործողությունների, իսկ հունվարի սկզբին չի բացառվում, որ Իրանի նկատմամբ սկսվեն գործողություններ։
Երկրորդ աշխարհամարտին Թուրքիան սխալ հաշվարիներ էր արել ու չկարողացավ առիթն օգտագործել Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու համար, իսկ հիմա փորձում է պարարտ հող նախապատրաստել, որպեսզի հարմար պահին անցնի գործողության։ Թուրքիայի գործողություններն այս անգամ բխելու են նաև Արևմուտքի շահերից այնքանով, որ Թուրքիան կարողանում է Իրանին և Ռուաստանին դուրս մղել Մերձավոր Արևելքից, սակայան նույն Արևմուտքը Թուրքիային չի տեսնում Մերձավոր Արևելքում, այլ Իսրայելին կամ կուզեք, ասենք, Քրդստան պետությանը, որը փորձելու են ստեղծել այս անգամ: Մեր դեպքում վերացել են բոլոր տեսակի ալիբիները, որոնք ունեին թուրքերը, որի օգտագործմամբ կարող էին անարգել անցնել մեր դեմ ռազմական գործողությունների։ Սակայն հիմա նրանք փորձում են նոր ալիբիներ ստեղծել, որոնք իհարկե շատ թույլ են, եթե չասեմ անհասկանալի խաղացողների համար այնպիսի ալիբիների դեմ, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնման » ալիբին կամ, ըստ իրենց, «Ադրբեջանի տարածքում հայկական անօրինական զինված խմբավորումների կամ ահաբեկչական կառույցների վերացումը»։ Ադրբեջանն այլևս չի կարող հայկական կողմին մեղադրել այնպիսի հարցերում, որոնց հետ, մեղմ ասած, լուռ համաձայն էր աշխարհը։ Օրինակի համար, չի կարող Հայաստանին մեղադրել, որ ՀՀ տարածքում են գտնվում մարդիկ, ովքեր ղեկավարել են այդ ամենը, քանի որ հենց այդ մարդկանց ձերբակալել է Ադրբեջանը և հիմա դատական պրոցես է սկսել։ Ալիևը գուցե հետո է հասկացել, որ մեծագույն սխալ է թույլ տվել՝ ձերբակալելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանի որ ի չիք է դարձրել Հայաստանին աշխարհի համար հիմնավոր պահանջ ներկայացնելու առիթը, ինչի չկատարման դեպքում իր ձեռագրով կարող էր գնալ գործողությունների։ Իսկ հիմա, սկսած Սահմանադրությունից, վերջացրած, այսպես ասած, Ադրբեջանից փախստականների վերադարձի պահանջով, չեն կարող լինել լուրջ ալիբի ՀՀ-ի վրա ռազմական գործողության։ Բայց, սա չի նշանակում, որ Բաքվի բռնապետը հրաժարվել է ահաբեկիչ Էրդողանի հետ այն մտքից, որ Հայաստան անունով պետություն ձևական պետք է լինի, և վերը նշված առաջին պարբերության կոնտեքստում կարող են առիթից պարզապես օգտվել ու իրենց շինծու մեղադրանքներով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ են իրականցնում, քանի որ, դիցուք, Իրանից, կրկին ըստ իրենց, ահաբեկիչներ են մտել Հայաստան ու վտանգ են ներկայացնում իերնց համար:
Մի խոսքով, 2025-ի առաջին եռամսյակը դժվար թե լինի խաղաղության եռամսյակ, մի տեղ կթուլանա, մյուս տեղում կսաստկանա:
Կարեն Հովհաննիսյան