-
27.07.2012|
14:44
2003 թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հովանավորությամբ ստեղծված «Tax Justice Network»` «Արդարացի հարկային համակարգ», ոչ կառավարական կազմակերպությունը «Օֆշորային գոտիների գինը» զեկույց է նախապատրաստել, որտեղ նշված է, որ 1993-2010 թթ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից օֆշորային գոտիներ ամենամեծ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և Ղազախստանից:
-
27.07.2012|
14:33
«Հայաստանում առաջիկայում ստեղծվելու և գործելու է «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
-
27.07.2012|
12:08
Հուլիսի 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին:
-
27.07.2012|
03:52
Թեև այս պահին ամառային անդորր է քաղաքական դաշտում, սակայն դա խիստ թվացյալ է։ Իրականում քաղաքական միավորները ջանասեր մեղվի պես աշխատում են` պատրաստվելով 2013-ի նախագահական ընտրություններին, և, բնականաբար, ներկուսակցական դաշտերում ակտիվ աշխատանքներ են տարվում` վերադասավորումներ են իրականացվում։
-
26.07.2012|
14:27
Աշնանացանի համար Ռուսաստանից կներկրվի հացահատիկի սերմացու։ Գործադիրը կառավարության այսօրվա նիստում հաստատեց գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած ծրագիրը:
-
26.07.2012|
13:39
Միջոցառումը նպատակաուղղված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, համատեղ բիզնեսի, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության, ներդրումային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
-
26.07.2012|
13:34
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 13 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվները ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի («ԳԾԻԳ» ՊՀ) կողմից (համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո) կապահովվեն գյուղատնտեսական նոր սարքավորումներով:
-
25.07.2012|
22:05
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հուլիսի 25-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների խոշոր առևտրային մի քանի կետերում կատարած ուսումնասիրությունների և հսկիչ գնումների ժամանակ, հայտնաբերել է սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր:
-
24.07.2012|
20:09
Հուլիսի 24-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 219 մլն խմ:
-
24.07.2012|
20:05
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում բենզինի մեկ լիտրի գինը նվազել է 10 դրամով: Համաձայն դրա, այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինի մեկ լիտրն արժե 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիզելային վառելիքը, որի մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով, մնացել է անփոփոխ: