Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երկրավոր «իշխանության ինստիտուտը» ձևավորվել է անկյալ մարդկության ձեռքով

Երկրավոր «իշխանության ինստիտուտը» ձևավորվել է անկյալ մարդկության ձեռքով
06.11.2020 | 09:35

Թող ոչ ոք ձեզ չխա­բի և ոչ մի ձևով, ո­րով­հետև այն օ­րը չի գա­լու, ե­թե նախ ապս­տամ­բու­թյու­նը չգա, և չհայ­տն­վի ա­նօ­րե­նու­թյան մար­դը` կորս­տյան որ­դին, հա­կա­ռա­կոր­դը, որ գո­ռո­զա­նում է այն ա­մե­նի վրա, որ կոչ­վում է Աստ­ված, կամ պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա, մինչև այն աս­տի­ճան, որ նա նս­տի Աստ­ծո տա­ճա­րում, և ինքն ի­րեն ցույց տա, թե Աստ­ված է
(Բ Թե­սաղ., 2; 3-4)

Հա­կաք­րիս­տո­սը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի անձ­նա­վո­րու­թյուն է, ո­րը լի­նե­լու է ամ­բողջ աշ­խար­հի կա­ռա­վա­րիչ, միա­պետ:
Նաև Հա­կաք­րիս­տոս է կոչ­վում որևէ պատ­մա­կան անձ­նա­վո­րու­թյուն աշ­խար­հի պե­տու­թյուն­նե­րի այն կա­ռա­վա­րիչ­նե­րից, ով­քեր ե­ղել են Աստ­ծո, Քրիս­տո­սի և քրիս­տո­նյա­նե­րի մո­լի հա­կա­ռա­կորդ­ներ:
Հա­կաք­րիս­տոս, հա­կաք­րիս­տոս­ներ. սրանք սա­տա­նա­յի գոր­ծիչ­ներն են, նրա դրա­ծո­նե­րը, ա­ջա­կից­ներն ու կա­մա­կա­տար­նե­րը, ո­րոնց սա­տա­նան է տվել իշ­խա­նու­թյուն, զո­րու­թյուն և ըն­դու­նա­կու­թյուն­ներ, իր պաշտ­պա­նու­թյու­նը, իր խել­քը և ռազ­մա­վա­րու­թյու­նը, որ­պես­զի ոչն­չաց­նի հա­վատ­քը Մեկ Աստ­ծո և Նրա Միա­ծին Որ­դու` Քրիս­տոս Փրկ­չի հան­դեպ:
Բա­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րից, հա­կաք­րիս­տոս­ներ կա­րող են լի­նել նաև մշա­կույ­թի ո­րոշ գոր­ծիչ­ներ, կու­սակ­ցա­կան և գա­ղա­փա­րա­կան ա­ռաջ­նորդ­ներ, կրո­նա­կան գոր­ծիչ­ներ, ինչ­պես նաև գրող­ներ, փի­լի­սո­փա­ներ, գիտ­նա­կան­ներ, ի վեր­ջո, սո­վո­րա­կան մար­դիկ (ա­թեիստ­ներ կամ հե­րե­տի­կոս­ներ), ով­քեր ա­տում են Քրիս­տո­սին, Նրա փր­կու­թյան Ա­վե­տա­րա­նը, Նրա վար­դա­պե­տու­թյու­նը և ա­տում ու հա­լա­ծում են Քրիս­տո­սի հետևորդ­նե­րին:


Այս ան­կյալ, մեղ­սա­սեր աշ­խար­հում եր­բեք կա­տա­րյալ կա­ռա­վա­րիչ­ներ, ղե­կա­վար­ներ չեն ե­ղել: Սրանք բո­լո­րը փոր­ձել են վար­վել հա­մա­ձայն բա­րու և չա­րի մա­սին «աշ­խար­հիկ» հաս­կա­ցու­թյուն­նե­րի, որ­տեղ իս­կա­կան գի­տու­թյու­նը խառն­ված է կեղծ պատ­կե­րա­ցում­նե­րի հետ: Նույ­նիսկ ե­թե նրանք ու­նե­նա­յին ճշ­մա­րիտ գի­տու­թյուն, միևնույն է, չէին կա­րո­ղա­նա ղե­կա­վա­րել աշ­խար­հը այն­պես, ինչ­պես կու­զեին (Աստ­ծո կամ­քին հա­մա­ձայն), քան­զի այս աշ­խար­հում ա­մեն բան մատն­ված է մեղ­քին՝ սա­տա­նա­յին, որն «այս աշ­խար­հի իշ­խան» է կոչ­ված: Այդ իսկ պատ­ճա­ռով ա­մեն բա­րե­գոր­ծու­թյուն և ա­ռա­քի­նու­թյուն իս­կույն բախ­վում է ուժ­գին հա­կա­ռա­կու­թյան և ընդ­դի­մու­թյան բո­լոր սա­տա­նա­յա­կան հա­մա­կար­գե­րի և նրա ծա­ռա­նե­րի կող­մից: Սա պայ­քար է Բա­րու և չա­րի, Աստ­ծո և սա­տա­նա­յի միջև:


Սա­կայն ե­ղել են և կան կա­ռա­վա­րիչ­ներ, ո­րոնք աստ­վա­ծա­վախ են և հա­վատ ու­նեն Մեկ Ճշ­մա­րիտ Աստ­ծո հան­դեպ: Նրանց չի կա­րե­լի հա­կաք­րիս­տոս­ներ կո­չել, ո­րով­հետև նրանք չեն մար­տն­չում Աստ­ծո դեմ` հա­լա­ծե­լով ու ոչն­չաց­նե­լով հա­վատ­քը և հա­վա­տա­ցյալ­նե­րին, այլ հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս նրանց ապ­րե­լու և Բա­րի լու­րը տա­րա­ծե­լու ամ­բողջ աշ­խար­հում, լի­նե­լու ազ­դա­րա­րող­ներ Ճշ­մար­տու­թյան:
Նախ, պետք է ա­սենք, որ երկ­րա­վոր «իշ­խա­նու­թյան ինս­տի­տու­տը» ձևա­վոր­վել է ան­կյալ մարդ­կու­թյան ձեռ­քով և Աստ­ծո թույ­լա­տու կամ­քով, որ­պես­զի մար­դիկ կա­րո­ղա­նան ո­րոշ չա­փով պահ­պա­նել «ի­րե­րի կար­գը» մի­մյանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ` թույլ չտա­լու չա­րին ոչն­չաց­նել աշ­խար­հը, մինչև վեր­ջին դա­տաս­տա­նի օ­րը:


Այն ժա­մա­նակ­նե­րից, երբ մար­դիկ բա­ժան­վե­ցին լե­զու­նե­րի, կազ­մե­ցին ի­րենց ցե­ղերն ու պե­տու­թյուն­նե­րը, սկ­սե­ցին պա­տե­րազ­մել ի­րար հետ, որ­պես­զի խլեն ի­րա­րից ա­վե­լի լավ հո­ղեր, ու­նեց­վածք և այլն, այդ կռիվ­նե­րի և ա­տե­լու­թյան վակ­խա­նա­լիան չկանգ­նեց­րեց նրանց` հաս­կա­նա­լու, որ բո­լոր ար­հա­վիրք­նե­րի պատ­ճա­ռը ի­րենց ա­նաստ­ված կյանքն է, այլ դր­դեց նրանց թա­գա­վոր և երկ­րա­վոր իշ­խան­ներ ու­նե­նա­լու ցան­կու­թյա­նը: Եվ Աստ­ված դա թույլ տվեց, զգու­շաց­նե­լով իր Իս­րա­յե­լի ժո­ղովր­դին, որ այ­սու­հետ նրանք այս ո­րոշ­ման տխուր հետևանք­նե­րը պի­տի ճա­շա­կեն:


«Սա­մուե­լը Տի­րոջ բո­լոր պատ­գամ­նե­րը հա­ղոր­դեց ի­րե­նից թա­գա­վոր խնդ­րող ժո­ղովր­դին: Նա ա­սաց.
-Սրանք են ի­րա­վունք­նե­րը թա­գա­վո­րի, որ թա­գա­վո­րե­լու է ձեզ վրա, նա պի­տի վերց­նի ձեր որ­դի­նե­րին և նրանց կա­ռա­պան­ներ, հե­ծյալ­ներ ու իր մար­տա­կառ­քե­րի առջև վա­զող սուր­հան­դակ­ներ դարձ­նի: Նրանց իր հա­զա­րա­պետ­ներն ու հա­րյու­րա­պետ­նե­րը պի­տի դարձ­նի, նրանք իր հուն­ձը պի­տի հն­ձեն, այ­գի­նե­րը քա­ղեն, իր զեն­քերն ու մար­տա­կառ­քե­րի մա­սե­րը պի­տի պատ­րաս­տեն: Ձեր դուստ­րե­րին յու­ղա­գործ­ներ, խո­հա­րար­ներ ու հաց­թուխ­ներ պի­տի դարձ­նի: Ձեր ան­դաս­տան­նե­րը, ձեր այ­գի­ներն ու ձեր ըն­տիր ձի­թե­նի­նե­րը վերց­նե­լով` իր ծա­ռա­նե­րին պի­տի տա: Ձեր հան­դե­րից ու ձեր այ­գի­նե­րի բեր­քից նա տա­սա­նորդ պի­տի ստա­նա և տա իր ներ­քի­նի­նե­րին ու ծա­ռա­նե­րին: Ձեր ծա­ռա­ներն ու ա­ղա­խին­նե­րը, ձեր ըն­տիր ա­նա­սուն­ներն ու է­շե­րը ձեզ­նից պի­տի վերց­վեն և իր հա­մար տա­սա­նորդ լի­նեն: Ձեր հո­տե­րից նա տա­սա­նորդ պի­տի ստա­նա, և դուք նրա ծա­ռա­նե­րը պի­տի դառ­նաք: Այն ժա­մա­նակ դուք բո­ղո­քե­լու եք ձեր ընտ­րած թա­գա­վո­րի դեմ, սա­կայն Տե­րը ձեզ չի լսե­լու այդ օ­րը, քա­նի որ դուք ինք­ներդ ձեզ հա­մար թա­գա­վոր ընտ­րե­ցիք:


Ժո­ղո­վուր­դը չու­զեց լսել Սա­մուե­լին և նրան ա­սաց.
-Ո՛չ, մե­կը թող թա­գա­վո­րի մեզ: Մենք ևս այլ ազ­գե­րի նման լի­նենք, մեր թա­գա­վո­րը թող մեզ դա­տի, մեզ ա­ռաջ­նոր­դի և պա­տե­րազ­մի մեր պա­տե­րազ­մը» (Ա Թագ. 8; 10-20):
Այ­սօր շա­տերն են դժ­գո­հում ի­րենց կա­ռա­վա­րիչ­նե­րից, նա­խա­գահ­նե­րից, սա­կայն նրանք չեն հաս­կա­նում, որ ի­րենց ղե­կա­վար­նե­րը ար­տա­ցո­լումն են այն կյան­քի, մարդ­կու­թյան այն հոգևոր անկ­ման, ո­րին հա­սել են ի­րենց ա­նաստ­վա­ծու­թյան, ար­հես­տա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցի, են­թամ­շա­կու­թա­յին, հե­թա­նո­սա­կան դաս­տիա­րա­կու­թյան ար­դյուն­քում, դա­րե­րի ըն­թաց­քում: Ցան­կա­նում են նրանք, թե չէ, սա­կայն ա­մեն իշ­խա­նու­թյուն (լի­նի նա­խա­գա­հը կամ հիմ­նար­կի պե­տը` ինչ­պի­սին որ կա) «ար­տադ­րանք» է ժա­մա­նա­կի այն զար­գա­ցում­նե­րի, ո­րոնք ի վեր­ջո մո­տեց­նում են մարդ­կու­թյու­նը Հայտ­նու­թե­նա­կան Վախ­ճա­նին:


Սուրբ Գր­քում գր­ված է. «Ա­մեն մարդ, որ իշ­խա­նու­թյան տակ է, թող հնա­զան­դու­թյան մեջ մնա, քան­զի իշ­խա­նու­թյու­նը այլ տե­ղից չէ, ե­թե ոչ` Աստ­ծուց, և ե­ղած­նե­րը Աստ­ծուց են կարգ­ված» (Հռոմ. 13;1): Ի՞նչ հետևու­թյուն պետք է ա­նենք այս խոս­քից: Ի­հար­կե, ոչ թե այն, որ եր­կր­նե­րում, կա­ռույց­նե­րում, գոր­ծա­րան­նե­րում և տար­բեր հաս­տա­տու­թյուն­նե­րում Աստ­ված է նշա­նա­կում ղե­կա­վար­նե­րին: Այլ դա նշա­նա­կում է, որ Աստ­ված մարդ­կանց« կա­մա­պաշ­տու­թյան և մեղ­քե­րի սան­ձար­ձա­կու­թյան պատ­ճա­ռով, տա­լիս է այն, ինչ ու­զում էին` ի­րենց թա­գա­վոր­նե­րին ու կա­ռա­վա­րիչ­նե­րին: Եվ զգու­շաց­նում է, որ այս տե­սակ մարդ­կա­յին իշ­խա­նու­թյու­նը Բա­րուն չի հասց­նե­լու: Աստ­ված բա­ցատ­րում է նրանց, թե ինչ է պա­հան­ջե­լու ի­րեն­ցից այդ իշ­խա­նու­թյու­նը, և ինչ­պես մար­դիկ պի­տի վե­րա­բեր­վեն իշ­խա­նու­թյա­նը, որ­պես­զի չվ­նա­սեն ի­րենց և ու­րիշ մարդ­կանց, ո­րոնց ա­զա­տու­թյու­նը նույն­պես սան­ձա­հար­վում է իշ­խա­նու­թյան և նրա պա­հանջ­նե­րի կող­մից:


Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից՝
տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ