Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Ո՞րն է Սուրբ Էջմիածնի դեմ գլոբալիստների պայքարի ստրատեգիական խնդիրը

Ո՞րն է Սուրբ Էջմիածնի դեմ գլոբալիստների պայքարի ստրատեգիական խնդիրը
24.10.2025 | 13:35

Կազմաքանդել բազմադարյա ազգային-հոգևոր և ցանցային ինստիտուտը, հեղինակազրկել, զրոյացնել նրա ազդեցությունը և չեզոքացնել այն՝ որպես ազգային ինքնություն ձևավորող առանցքային բաղադրիչ։

Իսկ տակտիկական առումով նրանց ծրագիրը այսպիսին է եղել․

1. Տևական ժամանակ «Կյանքի խոսք»-ի ադեպտները ներգրավվել են Մայր Աթոռը զավթելու գործընթացին։ Դա արտահայտվեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժմամբ, նաև եկեղեցականներին պարսավելու, վարկաբեկելու, նրանց հասցեին սուտ մատնություններ անելու դրսևորումներով։

2. 2018 թվականից այս ծրագրով փաշինյանի ընտանիքի, նաև աներձագի և իր կնոջ անմիջական ներգրավմամբ, գնացին Լիբանան, և Կաթողիկոս Արամ I - ին փորձեցին համոզել, որ փոխարինի Գարեգին II ին։ Աննա Հակոբյանը, ի դեպ, ամենաակտիվ ձևով մասնակցում է Եկեղեցու քայքայման պրոցեսին։ Նա նաև վերջին շրջանում յուրովի վերահսկում է հանքարդյունաբերության ոլորտը։ Խորը գրգռաճեղք ունեցող զգեստով Հակոբյանի աղմկահարույց հանդիպումը Վեհափառ հոր հետ հենց այնպես չէր։

Եկեղեցու դեմ արշավում Փաշինյան-Հակոբյան զույգը փորձել է ներգրավել հայկական «ավանդական կուսակցությունները» կամ առնվազն դրանց հարող շրջանակներին:

Սակայն ՀՅԴ-ն ժամանակին հետ է կանգնել փաշինյանական ծրագրերից, իսկ մի քանի օր առաջ նաև խիստ դատապարտել է Արամ I-ի կողմից Փաշինյանի մոտ ներկայացուցչիչ ուղարկելու պարագան։

Այնուամենայնիվ, Աննա Հակոբյանին հավատարիմ են մնում «Ռամկավար ազատական» կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանը և ՌԱԿ Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի շրջանակի պատասխանատու Պօղոս Թէքէեանը, որոնց հետ Հակոբյանը ունեցել էր հրապարակային հանդիպումներ։ Հենց այս կուսակցությունն է, ըստ կուսակցության ներկայացուցիչների, պնդել, որ Սուրբ Էջմիածնի վերաօծման կարգին Մայր Աթոռը մասնակցելու հրավիրի նաև Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։

3. Միաժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին գրավելու ծրագրով փաշինյանենք Կաթոլիկ եկեղեցու հետ փորձեցին համագործակցել։ Ի դեպ «Կյանքի խոսք» աղանդը հիմնադրվել է Շվեդիայի ՈՒպսալա քաղաքում 1983 թ. Լյութերական եկեղեցու հովիվ ՈՒլֆ Էկմանի կողմից: Առաջին հայացքից զարմանալի է թվում, որ Էկմանը, ձևավորելով աղանդախումբ և կարճ ժամանակում այն վերածելով համաշխարհային աղանդի, 2014 թ. դարձի գնաց կաթոլիկ եկեղեցի: Հավանաբար նա, խորամուխ լինելով քրիստոնեական ուսմունքի մեջ, տեսավ իր ստեղծած աղանդի գաղափարակրոնական սնանկությունը և դարձի եկավ: Սակայն հիմնադրի հեռանալով, աղանդը չվերացավ, այլ ընդհակառակը՝ շարունակեց ավելի նպատակային գործել, երբ 2014 թ. մարտին այդ կառույցի նախագահ ընտրվեց Քրիստիան Օկերխիելմը։ Հայաստանում «Կյանքի խոսքի» ղեկավարն է Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրվելու առիթը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանը։ Սակայն հայաստանյան «Կյանքի խոսքը» Հայ Առաքելական Եկեղեցին չընդունեց և բացահայտ հայտարարեց, որ այն տոտալիտար է։

4. Քայքայման ծրագրային կետերից էր՝ սողոսկել Հայ Առաքելական Եկեղեցի, հայտարարելով ամենուրեք, թե «Կյանքի խոսք»-ը նույն հայկական Եկեղեցին է: Բայց դա չստացվեց։ Այդ դեպքում, Փաշինյանը մի քանի անգամ փորձ անելով անձամբ հանդիպել Դոնալդ Թրամփին, կարողացավ, ի վերջո, հանդիպել Թրամփի հետ։ Եվ ստացվեց դա այդ թվում՝ «Կյանքի խոսք» աղանդի ադեպտների միջոցով։ Ի դեպ, Դոնալդ Թրամփի թիմակիցը` ամերիկացի Ջոել Թեննին, նույն այդ աղանդից հայերեն հատուկ քարոզներ է վարում և երգում հայերեն «Տեր Ողորմեան»։ Այսինքն, անմիջական առնչությունների տվյալներ և պատճառահետևանքային կապ այս մասով բաց աղբյուրներում կա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 2025-ի փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցում էին 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև՝ «Ազգային աղոթքի նախաճաշին»։

5. Եթե հեղափոխության սկզբում թվում էր, որ Փաշինյանը այս աղանդը, ինչպես մյուս տոտալիտար աղանդների, կամ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին պարզապես օգտագործում է իր քաղաքական պլանների իրագործման համար, ապա հիմա արդեն ավելի պարզ է դառնում, որ «Կյանքի խոսք» աղանդի միջոցով Հայ Առաքելական Եկեղեցու մեջ ներգրավել են քահանաների, սարկավագների, որոնց հիմա դրդում են Վեհափառին «գահընկեց անելու» գործընթացը առաջնորդել։

6. Հիշեցնեմ, որ պատահականություն չէր մինչև «Թավշյա հեղափոխության» տեղի ունենալը, Իտալիայում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ներկայացուցիչների ներխուժումը Նիկոլ Փաշինյանի հյուրանոցային համար։ Այս տարիների ընթացքում հիշենք նաև փաշինյանենց բազմաթիվ այցերը Վենետիկ (հայ-կաթոլիկ Մխիթարյան միաբանության անդամներին) և Վատիկան։ Իսկ Վատիկանում կաթոլիկ եկեղեցականից Փաշինյանի հաղորդություն ստանա՞լը, միթե մեզ իրավունք չեն տալիս խճանկարի պատկերը մասնիկ-առ մասնիկ հավաքել։

7. Եկեղեցու դեմ փաշինյանական ծրագրով տևական ժամանակ է, ինչ կազմված էր մի բարեգործական հիմնադրամ, որը Արագածոտնի թեմի երեք եկեղեցիներում հովանավորում էր երեք քահանաների։ Հիմնադրամը անմիջական ֆինանսական ռեսուրսներ էր հավաքում, որոնք ծախսում էին Հովհաննավանքի, Մուղնու և Թալինի երեք քահանաների (Տեր Տարոն Հունանյան, Տեր Արամ Ասատրյան, Տեր Թադե Թախմազյան) ծառայությամբ ծեսերին մեծ խմբով մարդկանց մասնակցությունը։ Ընդ որում, պսակադրության, մկրտության ուղղորդում էին անում դեպի Հովհաննավանք՝ ՔՊ-ի ներկայացուցիչների միջոցով (անձամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրահանգով): Ի հավելումն նշենք, որ այս քահանաները ակտիվ մասնակից են եղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ՔՊ-ականների, կամ թավշյա հեղափոխականների հետ հարաբերություններ ձևավորելու գործընթացում։

8. Փաշինյանը մի անգամ հայտարարել էր, որ որպես հոգևոր հայր է ճանաչում լիոնաբնակ Վահե Պետրոսյանին՝ «Կյանքի խոսք» աղանդից։ Նա Վահե Պետրոսյանի էջին հետևելու խնդրանքով էր դիմել իր մեկ միլիոնից ավելի ֆեյսբուքյան հետևորդներին, որոնց մեջ իսկապես գտնվեցին մոլորյալներ և լինելով մկրտված առաքելականներ, սկսեցին հետևել «Կյանքի խոսք»-ի աղանդավորականներին և աղանդավորական ոճի մեջ հրապարակումներ անող տարբեր էջերի և բլոգերների։

9. Կիրակի օրը, արդեն կարգալույծ եղած քահանա, ավելի ճիշտ՝ քաղաքացի Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ «տեր Արամ») հայտատարել է «պատարագի» հրավերի մասին, որն ինքը պետք է անցկացնի։ Այդ «պատարագին» նիկոլ փաշինյանը հրավիրել է մասնակցել բոլոր իրեն սատարողներին։ Միջոցառմանը ներգրավված են աշխատանք ունեցող մեծ քանակությամբ մարդիկ։ Նրանց պարզապես իրենց գործատուները Ռոմանոս Պետրոսյանի, Գևորգ Պապոյանի և այլ ՔՊ-ականների միջոցով հրահանգել են գալ Օհանավան և նախապատրաստել հսկայական միջոցառումներ։ Հենց այս պատճառով էլ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և տասնյակ քահանաներ բերման ենթարկվեցին, իսկ հետո Թեմի առաջնորդին կալանավորվեցին։

Հարկավ, կարող է հարց ծագել, թե այսպես ասած՝ գլոբալիստներին ինչու՞ է պետք կազմաքանդել, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցին: Այդ հարցի պատասխանը հենց ՀԱԵ ինստիտուցիոնալ բնորոշման մեջ է. այն ինքնուրույն և ինքնավար կառույց է, ունի 1724 տարվա անդադար ընթացք (ժամանակակից աշխարհում շատ քիչ կազմակերպություններ կարող են նման պատմությամբ ներկայանալ, եթե իհարկե, ընդհանրապես կարող են), բազմադարյա ուրույն ավանդույթներ և ինքնատիպ կանոնակարգեր, հոգևոր և մշակութային հզորագույն ժառանգության և գիտելիքների տիրապետող է: Ամենի՛ց կարևորը. ՀԱԵ-ն ցանցային կառույց է, որը ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև համայն հայության շրջանում, Սփյուռքում այն ազգային ինքնության պահպանման առանցքային դերակատարներից է:

Բանալի բառերն այստեղ «ինքնուրույն»-ը, «ավանդական»-ը և «ազդեցությունն» են: Այդքանը բավարար է՝ պայմանական գլոբալիստների կողմից որպես խոչընդոտ ու թշնամի ընկալվելու համար: Այն առումով, որ կարող է խանգարել գլոբալիստներին, անգամ՝ խափանել նրանց ծրագրերը:

Ի դեպ, հակառակ քարոզչական կաղապարների, Հայ Առաքելական եկեղեցին «մոնարխիստական» կառույց չէ, այլ շատ ավելի դեմոկրատական ընթացակարգեր ունի, քան ժամանակակից կամ նորելուկ լիբերալ-«ժողբաստիոնիստները»: ՀԱԵ-ն ունի որոշումների ընդունման խորհրդաժողովային, կոլեգիալ ընթացակարգեր, ինչը ևս կարևոր է: Ավելին, ՀԱԵ-ն ավանդական եկեցեղեցիների մեջ բացառիկ է նաև այն առումով, որ իր Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված են նաև աշխարհիկ գործիչներ:

Բոլոր դիտարկումները արվել են բաց աղբյուրներից։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ