ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Արևմուտքի նպատակը եղել և մնում է նույնը՝ ծնկի բերել Ռուսաստանը

Արևմուտքի նպատակը եղել և մնում է նույնը՝ ծնկի բերել Ռուսաստանը
09.05.2026 | 14:11

Վերջերս, վերլուծելով Ուկրաինական պատերազմի փորձը, տարածում է ստանում այն միտքը, որ ավելի թույլ երկիրը, ճիշտ կազմակերպելով իր ուժերը, կարող է հաջողությամբ պատերազմել իրենից շատ ավելի ուժեղի հետ։

Նման միտքը շատ թույլերի թյուրիմացության մեջ է գցում և մղում ավանտյուրային ու չմտածված քայլերի։

Բայց, մյուս կողմից էլ, այդ պնդումը անիմաստ է այն առումով, որ տվյալ դեպքում պատերազմը ոչ թե Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է, այլ Արևմուտքի ու Ռուսաստանի, իսկ Ուկրաինան էլ միայն հարմար տարածք է ու զոհ։

Եթե Ուկրաինան մնար մենակ, ապա նա շատ արագ կպարտվեր ու, բացի դրանից, Ուկրաինան ինքը վերածվել է ավերակների և, այդ իմաստով, հաջողության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Իսկ ավելի լայն առումով, միշտ պետք է հիշել, որ, սկսած 19-րդ դարի վերջերից, Ուկրաինայի պրոբլեմը ստեղծվել է Ռուսաստանին թուլացնելու նպատակով, և այս իմաստով անիմաստ ու անհետևողական էր նաև Լենինի կառավարության վերաբերմունքը Նովոռոսիան Ուկրաինային միացնելու հարցում, դրանից հետո էլ Ստալինի կողմից պատերազմից հետո նոր գրավված տարածքները նրան միացնելու հարցում։

Դրան էլ հետևեց Խրուշչովի կաղմից Ղրիմը Ուկրաինային տալը, որոնք բոլորը պարզունակ պետական քաղաքականության արդյունք էին։

Այս ուղղությամբ հաջորդ քայլը ԽՍՀՄ-ի տրոհման ժամանակ Ելցինի հակապետական քայլն էր, որը անհեռատեսորեն չհասկացավ Ղրիմն ու Նովոռոսիան Ուկրաինային թողնելու հետ կապված ահռելի ռիսկերը։

Եվ նույնիսկ այս վիճակում Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Ռուսաստանը չտեսներ Սևաստոպոլի ռազմաբազայից զրկվելու իր ռիսկը։

Այս ամենից հետո էլ Ռուսաստանի ուզածն այն էր, որ ռուս մարդիկ իրավունք ունենան խոսել ու կրթվել ռուսերեն, որի մասին էլ համաձայնություն եղավ Ստամբուլում, բայց և պարզվեց, որ դա էլ է անհնարին, քանի որ նպատակը, Ուկրաինային զոհ դարձնելով, Ռուսաստանին ծնկի բերելն էր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5839

Մեկնաբանություններ