Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Հաղթական մայիս

Հաղթական մայիս
29.05.2025 | 21:11

Քո կորուստների դարերի դիմաց

Հաղթանակների ամիս դու ստացար

Մեր Աստվածներից, իմ հա’յ ժողովուրդ:

Հաղթանակներդ եթե նժարենք,

Ամեն հաղթանակ մի լեռն է հայոց,

Գագաթին որի հասնելու համար

Մեր սիրտն ենք մաշել այս էլ քանի դար:

Այս բիրտ աշխարհում` դաժան ու դավոտ,

Հաղթանակներդ թանկ են եղել շատ,

ՈՒ քեզ, որ հաղթել ես ճակատամարտում,

Պատերազմ կոչված դավադիր խաղի

Պարտության դառը ապտակն են դաջել

Քո արդար դեմքին ու հոգուդ անպարտ,

Բայց Ոգիդ երբեք չբանտեց ոչ ոք,

Զի Ոգուդ ճախրը անհաս է եղել

Դեռ հին դարերից արքաներին այն,

Որ կառափներից բուրգեր են դիզել,

Բայց ոգեղենին անմասն են ապրել...

Մեն միակ ամիս`վարդերի Մայի’ս,

Հաղթանակներով` արյունով գնված,

Այսօր դու բերիր անզոհ, անարցունք

Հաղթանակ Հային` մեր Ոգուց ծնված:

Հաղթեցինք, հայե’ր, մեզ պարտադրված

Ծույլ ու մեղկ կյանքին գերի մնալուն.

Գերի, բայց ո’չ ստրուկ, թող լա՛վ իմանան.

Այսուհետ Հայի հաղթանակները

Պիտի պսակվեն հաստատ ու նաև

Բիրտ խարդավանքի սեղանների շուրջ`

Որպես ոգեղեն ու սիրո անուրջ`

Աշխարհին տալով ոգեղեն մի դաս,

Թե Հայն իմացե՛ք, արյուն չի հեղել

ՈՒ չի հեղելու հանուն սին փառքի,

Իսկ թե եղել են մեր միջև մարդիկ,

Որոնք հեղել են արյունը հայի,

Աստված է վկա, նրանց երակում

Չի եղել բնավ կաթիլ իսկ հայի:

Եվ մենք հաղթեցինք ցավին ու դավին,

Այսօրը դարձավ հաղթանակների

Արքայավայել ութանիստ թագի

Աստղերից մեկը`շողշողուն ու թանկ:

Բարի’ վայելում, ա’զգ իմ հաղթական…

Հաղթանակներդ լինեն հարատև․․․

Հաղթանակներիդ Դրոշին խոնարհվող Քո դուստր՝

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

28.5.2017թ.

Հ.Գ․

Ավա՜ղ, մթագնեց Մայիսյան մեր հաղթանակների Աստղերից մեկը Շուշիի և Արցախի կորստով:

Բայց պատմությունն ապացուցել է, որ հողի կորուստն անդառնալի չէ:

Մեր Հաղթանակները բերելու ենք:

Դիտվել է՝ 18805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ