ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ամենասարսափելի առաքելությունը

Ամենասարսափելի առաքելությունը
14.11.2025 | 19:13

«Մեծարգոն» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր։ Սրանով նա, ըստ էության, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատվությունը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թե՝ «Արցախը հանձնեցին դաշնակցությունը, նախկինները, ռուսները»։

Վստահաբար, սա խոսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնելու փաստի մասին միայն։ Օրեր անց, երբ «առաքելության մասին» հրահանգը տեղ հասնի, հերթով հպարտանալու են իրենց՝ այդ «առաքելության մաս» լինելու փաստով։

Սա հատկապես հետաքրքիր է վերջին օրերի ամենակարևոր սպառնալիքի ֆոնին՝ այսքանից հետո հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը, հավելյալ ինչ-որ նամակներ կամ գրագրություն։ Ինչքան էլ «սպառնալիքը» ուռճացվի, փիառվի, այն ի սկզբանե ունի կանխատեսելի արդյունք։ Ինչ էլ գրված լինի 26-ամյա բանակցային աշխատանքային թղթերում, քննարկված-ընդունված-լրամշակված թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կետերում, վերջնարդյունքում դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ ԼԻՆԵԼՈՒ էր, և 5000 զոհ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ։

Ինչ թուղթ էլ հրապարակվի, իրականությունը սա է։ 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը և ստացել այսօրվա պատկերը։ Սա է նրանց «առաքելության» ամբողջ բովանդակությունը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ