01.02.2025|
06:36
Հայաստանում ստեղծել տնտեսապես ու հատկապես հոգեբանորեն ծանր, անկարգ, խառնափնոր մի իրավիճակ։ Հանրության ամբողջ ուշադրությունը շեղել առօրյա կենցաղային հոգսերի, ինչպես նաև ազգային-պետական արմատական արժեքների դեմ խունտայի ամենօրյա հարձակումների և դրանց շուրջն անընդհատ ընթացող անպտուղ, թատերականացված բանավեճերի և աղմկահարույց ելույթների վրա։ Մահու չափ հոգնեցնել ու հյուծել հայ մարդկանց, բթացնել նրանց զգոնությունը։