Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հանձնաժողովը հոսանքը թանկացնելու հայտը դեռ վարույթ չի ընդունել

Հանձնաժողովը հոսանքը թանկացնելու հայտը դեռ վարույթ չի ընդունել
15.05.2015 | 11:53

ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց՝ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, թե թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված» է, ինքը չի լսել: «Ասում է, որ ավելի քան հիմնավորված են այսօրվա հայտերը: Ավելի քան հիմնավորված է ո՞ւմ համար: Ես չգիտեմ՝ ում համար, համենայն դեպս, ոչ մեր կառույցի համար»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: Նա ասաց, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերեն է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։ Ասուլիսում էներգետիկայի նախարարը նաև հայտարարել էր, որ թանկացման պատճառներից է ռուսական ընկերության վատ կառավարումն ու գողությունը։

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն