ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Վաղոն խեղճացրեց օտարականին

Վաղոն խեղճացրեց օտարականին
06.07.2024 | 10:44

Էսօր Վաղոն չտեսնված հպարտ տեսք ուներ, ոնց որ՝ հպարտ քաղաքացի։ Մտածեցի՝ պատճառը պետական կարևոր տոնն ա ու հարցրի․

- Էդ սահմանադրության օրվա համար ա՞ տրամադրությունդ բարձր, Վաղո։

- Չէ, ցերեկը Վերնիսաժում մի հատ տուրիստի խեղճացրի ու ճամփու դրի։

- Հլը պատմի, ո՞նց խեղճացրիր։

- ՈՒրեմն քիթը տնկած ֆռֆռում էր ու նայում էր արծաթից խաչերին ու փետից խաչքարերին, ոնց որ հոր դուքանում ըլներ։ Ասի՝ արա՞, էնպես ես ֆռֆռում՝ ոնց որ Քրիստոնեությունը դուք եք առաջինը ընդունել որպես պետական կրոն, էն էլ՝ 301 թվին։

- Բա ի՞նչ ասեց։

- Ասեց՝ հետո՞ ինչ, դուք 2018-ին էլ առաջինը անասունությունն ընդունեցիք որպես պետական ու ժողովրդական կրոն։

- Բա դու՞ ինչ ասիր։

- Ասի՝ բայց հո՞ առաջինը մենք ընդունեցինք։

- Բա ի՞նքը ինչ ասեց։

- Խեղճացավ, ձեռը թափ տվեց ու գնաց։ ՈՒ ոչ մի խաչ էլ չառավ։

- Բայց Վաղո, վստա՞հ ես, որ խեղճացավ։

- Տեսքից էրևում էր, որ խեղճացել ա։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5161

Մեկնաբանություններ