ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

ՔՊ-ն Գյումրիում կզրկվի իշխանությունից, եթե…

ՔՊ-ն Գյումրիում կզրկվի իշխանությունից, եթե…
28.03.2025 | 12:33

Եթե Գյումրու ավագանու, փաստացի քաղաքապետի թեկնածուներ Կարեն Սիմոնյանը, Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը և Ռուբեն Մխիթարյանը համաձայնեն անվտանգային-կոալիցիոն կառավարման` մեկի բացակայության դեպքում մյուսին քաղաքի ղեկավարությունը հանձնելուն, ապա որևէ բռնաճնշում և ռեպրեսիա արդյունք չեն կարող ունենալ, իսկ ՔՊ-ն Գյումրիում կզրկվի իշխանությունից` առանց այն վերականգնելու շանսի:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ