Հայ ժողովուրդը շատ հաղթանակներ է ունեցել, բայց, միաժամանակ, շատ քիչ հաղթանակի տոներ ունի: Մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը դեռ շատ սերունդներ կգնահատեն, որովհետև դրանք մեր ժողովրդի վերածննդի մեկնարկն ու խորհրդանիշներն են: Ոչ ոք չի կարող մեր ազգի հիշողությունից ջնջել Ավարայրը, Սարդարապատն ու Շուշին...