ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Որտե՞ղ է ծախսվում Հարկադիրի կողմից գանձված գումարը

Որտե՞ղ է ծախսվում Հարկադիրի կողմից գանձված գումարը
27.11.2025 | 12:30

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Ձեզանից գումա՞ր է գանձել: Ի՞նչ եք կարծում, ո՞ր ոլորտում է ծախսվում այդ գումարը կամ դրա զգալի մասը` կրթությա՞ն, սոցիալակա՞ն, առողջապահակա՞ն: Իսկ միգուցե Հարկադիրի կողմից գանձված գումարը ծախսվում է երկրի պաշտպանությա՞ն համար: Ոչ, Ձեզանից գանձված գումարը կամ դրա զգալի մասը վճարվում է «Դատական կատարողների միջազգային միությանը»:

Դա մի հասարակական կազմակերպություն է, որի գրասենյակը գտնվում է Փարիզում և, որը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը «կլորիկ» գումար է պահանջում ու ստանում անդամներից: Հանրամատչելի աղբյուրներից չհաջողվեց պարզել, թե որքան է «անդամավճարը»: Պարզվեց միայն, որ գումարը շատ մեծ է: Այնքան մեծ, որ, օրինակ` Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվել է այն վճարելուց:

Հայաստանի Հարկադիրը կազմակերպության անդամ է դարձել 2015 թվականին: Այսինքն, 10 տարի շարունակ Հայաստանի հարկատուները ոչինչ չստանալով, «կերակրում» են ժամանակակից օստապբենդերներին, ինչպես նաև հոգում են վերջիններիս ծախսերը: Երեք տարին մեկ անգամ հասարակական կազմակերպության անդամները հավաքվում են: Հայաստանի Հարկադիրը ևս մասնակցում է հավաքին: Ո՞վ լիներ, որ չմասնակցեր: Ինչպես ասում են` «За чужой счёт пьют даже трезвенники и язвенники»: Այս իմաստով, շատ ճիշտ է Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը. Հայաստանի հարկատուներն իրական հերոսներ են:

Նկարում` Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարող Ամիրխանյան Սիրոն է իր տեղակալի հետ: Փարիզում են: Հավաք է: Ուրախ են: Ժպտում են:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ