Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյանը որոշել է հույս կապել հիմնականում ՔՊ կանանց թևի հետ

Փաշինյանը որոշել է հույս կապել հիմնականում ՔՊ կանանց թևի հետ
23.11.2024 | 08:01

Իշխանության կադրային սովի պատճառներից մեկը՝ ՔՊ աքիլլեսյան գարշապարը, արդեն հստակ բացահայտվում է․ դա արական մասի, հույժ մեղմ ասած, թուլություն-սերն է թմրամիջոցների հանդեպ։

Բնավ պատահական չէր ՔՊ-ական հիմնադիր անդամ, պատգամավոր Արփի Դավոյանի արձանագրումը, որ թմրադեղի օգտագործումը հավաստող կամ հերքող ստուգումներն իրոք պետք է օրենքով ամրագրել պաշտոնյաների համար, ինքն էլ պատրաստ է առաջինն օրինակ ծառայել՝ տվյալ փորձաքննությունն անցնելով։

Նիկոլ Փաշինյանը անձամբ բացահայտել է այս հանգամանքը և որոշել հույս կապել հիմնականում ՔՊ կանանց թևի հետ՝ ենթադրելով, որ նրանք թմրամիջոցների հանդեպ կայուն բացասական վերաբերմունք ունեն։ Վերջին կարևորագույն նշանակումները կամ թեկնածուների ընտրությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով՝ Սրբուհի Գալյան, Արփինե Սարգսյան, Գյումիրր քաղաքապետի նոր կին թեկնածուն, դրանից առաջ գլխավոր դատախազի՝ Աննա Վարդապետյանի նշանակումը, իր բոլոր ՄԻՊ-երը, Արտաքին հետախուզության ղեկավարը։

Սկզբից եզակի նշանակումներ, արդ արդեն հստակ կողմնորոշում առ կին պաշտոնյաներ։ Այո,՛ արական հատվածը վստահությունից զրկվում է։ Բայց կարդարացնե՞ն Փաշինյանի հույսերը իր ընտրած կին կադրերը, բավական խնդրահարույց է, թմրամիջոցների առումով՝ 100 տոկոս, սակայն մնացյալը թանձր մառախուղում է, քանզի Փաշինյանի նպատակները և գործողությունները ՀՀ սահմանադրության առումով պետականության կազմաքանդման հանցակազմի նշաններով են ուղեկցվում՝ սահմանազատում, սահմանագծում, ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունից գործնական զիջումներ՝ անվերջ իջնող նշաձողով։ Ծանրագույն, անհաղթահարելի բեռ է սթափ ուղեղի համար։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7810

Մեկնաբանություններ