Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Եթե չեք ուզում թրքանալ, պատերազմ կլինի»

«Եթե չեք ուզում թրքանալ, պատերազմ կլինի»
17.03.2025 | 13:49

Կարելի է, իհարկե, մի շարք բացատրություններ գտնել «հայկական ֆենոմենին», այսինքն՝ այն բանին, թե ինչու են հազարավոր մարդիկ («ժողովուրդը») արտաքուստ ու խորապես անտարբեր: Օրինակ, երբ կրիտիկական տեղեկությունները հաջորդում են մեկը մյուսին 1 լուր/ժամ արագությամբ, մեծ է հավանականությունը, որ արդեն 4-րդ լուրը պարզապես չի ընկալվի, իսկ 6-րդը շատերը չեն էլ նկատի:

Հնարավոր է, «արգելակումն» սկսվի 10-րդ կամ 12-րդ լուրից, բայց դա չի էականը տվյալ դեպքում:

Էականն այն է, որ, օրինակ, ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆը Մոսկվայից անմիջապես մեկնեց Բաքու: Էլ ավելի էական է, որ ԱՄՆ ներկայացուցիչը Հայաստան չեկավ:

Գրեթե ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց: Իսկ ով էլ դարձրեց, նրան ուշադրություն չդարձրեցին:

Իսկ ի՞նչ ուներ ԱՄՆ նախագահի հանձնակատարը քննարկելու Բաքվի հետ, ու դա ի՞նչ էր, որը Հայաստանի հետ քննարկելու ոչ մի անհրաժեշտություն էլ չկար:

Իսկ գիտե՞ք, թե ինչու Հայաստանի հետ քննարկելու կարիք չկար:

Կարճ ասեմ. որովհետև Հայաստանն էլ արդեն չկա: Որպես սուբյեկտ չկա: Պարզապես ձեզ չեն ասում, որ տրամադրություններդ չընկնի, իսկ ինքնուրույն գլխի ընկնել... ոչ թե չեք կարող, այլ չեք ուզում:

Մյուսը, ինչն ընդամենը հպանցիկ ուշադրության արժանացավ, այն է, որ Հայաստանի իշխանություն համարվողը հայ ժողովրդին ամենաուղիղ ու ցինիկ ձևով սպառնաց պատերազմով: Գործնականում փաշինն իր ներկայացուցիչների բերանով սպառնաց՝ եթե չեք ուզում թրքանալ, ապա պատերազմ կլինի: Այսինքն, իշխանություն, որի գոյության առաջնային իմաստը պետության ու ժողովրդի անվտանգությունն ապահովելը պիտի լինի, ժողովրդին սպառնում է պատերազմով, եթե նա՝ ժողովուրդը, չհամաձայնի ուրանալ իր ազգությունը, հավատը, լեզուն...

--

Հայաստանի հասարակության էսօրվա վիճակը նարկոզն է: Հայերեն ասած՝ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄԸ: Հասկանալի է, անզգայացումն այն բանի համար, որ կոտորածն ու ոչնչացումը կոտորողի ու ոչնչացնողի համար առավելագույնս անխոչընդոտ լինի:

Էդքան բան:

Հ.Գ. Շարունակեք քննարկել, թե «ով բերեց նիկոլին»: Դա չափազանց կարևոր հարց է: Չափազանց: Դա գիտե՞ք, թե ինչքան կարևոր է... օ-օօ՜... Այնքան կարևոր, որ 7 տարի դրանից էն կողմ հարց չեք տեսնում, մինչդեռ ամեն ինչ կատարվել է բոլորի աչքի առաջ ու այնքան բացահայտ, որ ամոթ է ասել:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 8236

Մեկնաբանություններ