-
20.01.2014|
16:08
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, irates.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 18-ին ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին և դրանից ակնկալվող արդյունքներին, նշեց, որ շատ բարդ է կանխատեսելը, թե ինչ զարգացումներ կհետևեն այդ հանրահավաքին:
-
20.01.2014|
14:24
Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է և բուժման է մեկնել Գերմանիա: Նա 39 տարեկան է:
-
19.01.2014|
14:22
100 ուկրաինական կազմակերպություններ կոչ են անում հավաքվել Կիևի Անկախության հրապարակում և ուկրաինացիներին խնդրում են չընդունել «Յանուկովիչի օրենքները»: Նրանք շրջանների բնակիչներին կոչ են անում միանալ ակցիային, իսկ Կիևի բնակիչներին խնդրում են շրջանների բնակիչներին օգնել սննդով և բնակատեղիով:
-
19.01.2014|
14:21
Ստամբուլի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որ բողոքում են համացանցային տարածության վերահսկման ուժեղացման դեմ՝ հաղորդում է Radikal-ը: Ցուցարարները շաբաթ օրը հավաքվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ «Ձեռքներդ հեռու իմ համացանցից» ակցիային մասնակցելու համար: Սոցիալական ցանցերում կոչեր են արվել միանալ ցույցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Թերթը գրում է, որ ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ:
-
18.01.2014|
21:13
Թուրքիայի Օրդու քաղաքում մայրը, տեսնելով՝ ինչպես է 2 տարեկան տղան ընկնում 4-րդ հարկի պատուհանից, թռել է նրա հետևից՝ գրում է «Հյուրիյեթի» կայքը։
-
18.01.2014|
17:31
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հունվարի 17-ին, 76 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Ալլա Շպոլյանսկայան: Նա եղել է Օլեգ Տոբակովի ղեկավարած թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական՝ ԶԼՄ-ների գծով:
-
18.01.2014|
11:29
Արքայազն Հարրին ավարտել է ռազմաօդային ուժերում ծառայությունը, այսուհետ նա կզբաղվի բրիտանական բանակում արարողակարգայի միջոցառումների կազմակերպմամբ՝ իրազեկել է Քենսինգտոնյան պալատի ներկայացուցիչը, որ Ելիզավետա II թագուհու 29-ամյա թոռան պաշտոնական նստավայրն է:
-
18.01.2014|
11:23
Չինաստանի Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին արթնանում է ամեն օր առավոտյան ժամը 3-ին և գնում փողոցները մաքրելու: Յու Յոժենը երկու երեխա ունի: Երեխաները ծանր աշխատանք են անում, մինչդեռ մայրիկի բանկային հաշվին ավելի քան 1 մլն դոլար կա: Գումարը ծուլության արդարացում չէ՝ հայտարարում է Յոժենը: Կյանքի մեծ մասը նա խոհարար, բեռնատարի վարորդ և հավաքարար է աշխատել:
-
18.01.2014|
11:21
Չինացի քաղաքական գործիչները, ում կանայք և երեխաները մշտապես բնակվում են երկրից դուրս, ստիպված են մոռանալ կարիերայի մասին: Նրանց դեմ քայլեր է ձեռնարկել Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժինը: Այդ միջոցառումները կոռուպցիայի դեմ են:
-
18.01.2014|
11:19
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտարարել է լրագրողներին, որ Օլանդն իր հետ հիվանդանոցում հանդիպելու առիթ է փնտրել ու ծաղիկներ և շոկոլադ է ուղարկել՝ գրում է The Telegraph-ը: