ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Գեղարքունիքում ստացվել է կարտոֆիլի առատ բերք

Գեղարքունիքում ստացվել է կարտոֆիլի առատ բերք
03.10.2012 | 15:14

Գեղարքունիքի մարզի շուրջ 15 հազար հեկտար կարտոֆիլի ցանքատարածքներից այս տարի կհավաքվի մինչև 350 հազար տոննա բերք, որը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի 100 հազար տոննայով:

Ստացված բերքի մեկ հեկտարի միջին բերքատվությունը հասնում է շուրջ 300 ցենտների:
Ըստ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ)` նշված պարենամթերքը, որի մեկ կիլոգրամը մարզում տատանվում է 120-150 դրամի սահմաններում, գյուղացիները փոխանակում են բանջարաբոստանային մշակաբույսերի, մրգի, անգամ կենցաղային իրերի հետ: Ստացված բերքի սպառումն առայժմ տեղի է ունենում միայն ներքին շուկայում:
Ըստ տեղեկատվության, կարտոֆիլի բերքահավաքը կավարտվի հոկտեմբերի վերջին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 28613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ