Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ասում են...

Ասում են...
14.05.2013 | 01:33

...թե առաջին անգամ մայիսյան եռատոնին Շուշի չի մեկնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անցած տարի չորս նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, այնտեղ են եղել և միասին դիմավորել եռատոնը: Նրա բացակայությունը Ղարաբաղում ծանր են տարել, որ իրենց հաղթանակն ամեն ինչից վեր է` «պուտի կյար»: Ասում են նաև, որ եթե մինչ այդ Ղարաբաղում մտածում էին, թե Քոչարյան-Սարգսյան ոչ ջերմ հարաբերությունների մասին զրույցները չեն համապատասխանում իրականությանը, հիմա արդեն կասկածում են, թե «լյոխ լավ ա»:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ