ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նա անազատությունը գերադասում է անարդարությունից

Նա  անազատությունը գերադասում է անարդարությունից
09.10.2013 | 15:31

Տիգրան Առաքելյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե հրաժարվում է համաներումից: ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու մոտ 500 դատապարտյալներ, ովքեր ազատազրկված են տարբեր հանցագործությունների համար: Տիգրան Առաքելյանը թեև արդեն ազատազրկված է երկու տարուց ավելի, սակայն իրեն մեղավոր չի համարում և գործը այժմ քննում է Վերաքննիչ դատարանը: ՀԱԿ ակտիվիստը դատական նիստերի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ է արել վկաների կեղծ ցուցմունքների վերաբերյալ, ներկայացրել է փաստեր, որոնք վկայում են իր անմեղության մասին, սակայն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել մինչ այժմ ներկայացված փատարկները: Ավելին` այս երկու տարվա ընթացքում չփոխվեց Տիգրանի խափանման միջոցը, որի վերաբերյալ Տիգրանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նաև Վերաքննիչ դատարանին: Դատարանների վերաբերմունքը Առաքելյանի նկատմամբ առնվազն տարօրինակ կարելի է համարել: Այն դեպքում, երբ Հայաստանի տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում տասնյակ հանցագործներ են թաքնվում, իսկ ազատության մեջ բազմաթիվ օրինախախտ արտոնյալներ կան, ընդդիմության ակտիվիստը ազատազրկված է: Արդեն մի քանի օր է համացանցում տարածվել են Փակ շուկայի նոր նկարները, որոնք շատ ուղղակի խոսում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կատարած հանցագործության մասին` ձևափոխվել է հին Երևանի խորհրդանիշներից մեկը, որի թույլտվությունը Լֆիկ Սամոն չի ունեցել: Դրա մասին էին վկայում բոլորը` սկսած մշակույթի փոխնախարարից, վերջացրած քաղաքապետարանի ներկայացուցիչներով: Ուրեմն ինչո՞ւ Լֆիկ Սամոն պատասխանատվության չի ենթարկվում: Սա թերևս ավելի մեղմ հանցանք չէ, քան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից զենք բանեցնելը: Մեկի կողմից ձեռք է բարձրացվել ճարտարապետական արժեքի վրա, մյուսի կողմից` մարդու: Եվ երկու պարագայում էլ իրականացնողները ազատված են պատասխանատվությունից` այն պարագայում, երբ դատապաշտպանների կողմից ապացուցված անհիմն մեղադրանքները ակնհայտ ապացուցում էին Տիգրան Առաքելյանի անմեղությունը: Վերջինիս այսօրվա հայտարարությունը կարելի է գնահատել իբրև բողոքի նշան` կապված երկրում տիրող անարդարությունների, դատական անկատար համակարգի և ՀՀ օրենքները ՀՀ քաղաքացիների նկատմամբ ընտրողաբար կիրառող իրավապահ մարմիների գործելաոճի հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ