Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում

Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում
12.12.2014 | 12:29

Մոլորակի ռազմականացվածության մակարդակի վերաբերյալ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած հերթական հետազոտությունում, որը արտահայտում է 2013 թվականի իրադրությունը, Հայաստանն ու Ադրբեջանը ամենառազմականացված երկրների տասնյակում են՝ համապատասխանաբար երրորդ և տասներորդ տեղերում:
Զեկույցը կազմելիս հեղինակները համեմատել են տվյալ երկրի ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի և առողջապահությանն ուղղվող ծախսերի հետ, փորձել հասկանալ, թե ընդհանուր բյուջեի որ մասն է հատկացվում ռազմական ոլորտին: Մյուս ցուցանիշը բանակի անձնակազմի թիվն է, որը հեղինակները համեմատել են երկրի բնակչության թվի հետ` հասկանալու համար, թե ընդհանուր բնակչության քանի տոկոսն է ներգրավված ռազմական ոլորտում: Մյուս չափանիշը տվյալ երկրում մեկ շնչին ընկնող ծանր զինատեսակների քանակն է:
Բոննի կենտրոնն օգտվել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից:
Մոլորակի ամենառազմականացված երկիրը, ըստ զեկույցի, Իսրայելն է, երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդը՝ Հայաստանը, որին հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանը և Ադրբեջանը: ՈՒշագրավ է, որ Հայաստանի հարևան Վրաստանը 47-րդ տեղում է:
Չինաստանը 152 երկրներից 89-րդն է, Միացյալ Նահանգները՝ 31-րդը:
Իսրայելն ու Սինգապուրն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականներն են զբաղեցնում այս վարկանիշում:
Հայաստանը 2013 թվականի զեկույցի համաձայն 150 երկրների շարքում չորրորդ տեղում էր, Ադրբեջանը՝ 8-րդը:
1990 թվականից իրականացվող այս հետազոտության հեղինակները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմականացվածության բարձր մակարդակը պայմանավորված է երկու երկրների միջև տարիներով ձգձգվող հակամարտությամբ: Փորձագետները նշում են նաև, որ Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում:
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի փորձագետ Քոնրադ Շեյթերի կարծիքով՝ իրավիճակը վտանգավոր է, և քաղաքական դերակատարները պետք է միջամտեն լարվածության հետագա աճը կանխելու համար: Շեյթերը միևնույն ժամանակ նշում է, որ Հարավային Կովկասում ռազմականացումը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում: Փորձագետի կարծիքով, դա կապված է այն ռազմական բարեփոխումների հետ, որը Ռուսաստանն իրականացնում է 2008 թվականից՝ արդիականացնելով սպառազինությունների համակարգը և մեծացնելով պաշտպանական ձեռնարկությունների հզորությունը:

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ