«Մենք կողմնակից ենք, որ ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
«Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ ճանաչումների շարանը շարունակվելու է: Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա»:
Արցախի Հանրապետության կառավարության կողմիցբացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5 հազար 115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19 մլն 746 հազար 980 դրամ՝փոխանցված 65 անձանց կողմից:
Մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը:
OSTKRAFT վերլուծական կենտրոնը հաղորդում է, որ ապրիլի 2-5-ի ռազմական բախումների ընթացքում ԼՂՀ-ին հաջողվեց վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրի վրա:
Եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ և տարածի Ադրբեջանի վրա, կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան, վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից:
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...