ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Արարատյան բակալավրիատի» ոդիսականը գուցե այդպես էլ անհայտ մնա

«Արարատյան բակալավրիատի» ոդիսականը գուցե այդպես էլ անհայտ մնա
05.12.2018 | 17:18

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Արարատյան բակալավրիատի աուդիտի արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերի 30-ին: Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնակատարը վերոնշյալ աուդիտի մասին հայտարարել էր դեռևս մայիսի 22-ին ու խոստացել ամենակարճ ժամկետներում հայտարարել դրանց արդյունքների մասին: Հիշեցնենք նաև, որ ըստ այդ աուդիտի՝ աղմկահարույց բացահայտման ականատեսն էինք լինելու:
Հայտարարությունից որոշ ժամանակ անց լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ եղան աուդիտի արդյունքները: Վերջինս անընդհատ պատասխանում էր. «Մի քիչ էլ սպասեք, կասենք»: Մի քիչը փաստորեն 6 ամիս է ձգվում, իսկ նախարարի պաշտոնակատարն այդպես էլ չի կարողանում իր ասածի տակից դուրս գալ:


Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Հարությունյանից հետաքրքրվել են աուդիտի ճակատագրով: Նա կրկին նույն պատասխանն է տվել՝ մոտ ժամանակներս: Մոտ ժամանակներս, հուսով ենք, նրանք կամք կունենան ու կհայատարարեն, որ ընդամենը ծանոթ չեն եղել հարցին ու ոչ կոմպետետ հայտարարության ձեռքից կրակում էին մնացել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ