Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
22.02.2019 | 02:59

...թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաև մարզերը, գյուղական համայնքները:


Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետև դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի մեքենան»: Լայնորեն կիրառվում է նաև «լոկալ» քաղտեխնոլոգիան. գյուղամեջ, քաղաքամեջ է գնում լավ տյունինգ անցած գյուղացիներից մեկը, նախ զրուցում. սկզբում պատճառաբանված փաստերով, ապա զգայական «եզրակացություններով» համագյուղացիներին հասկանալի լեզվով «բացատրում» իշխանությունների խոշոր ու մանր «այիբները»` բողոքական մասսա ու աուդիտորիա ձևավորելով, ինչի դեմ ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն անզոր են, որովհետև չեն կարող նրանց և այդ կարծիքը կիսող գյուղացիներին ևս կանչել «բաժին»:

Դիտվել է՝ 13334

Մեկնաբանություններ