Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
22.10.2019 | 00:25

...թե ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թ­յա­նի գլ­խին սև ամ­պեր են կու­տակ­վում: Ժա­մա­նա­կին Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին պառ­լա­մեն­տից տա­նե­լու գնա­ցած, բա­րո­յա­կա­նութ­յան, ի­րա­վա­բա­նու­թ­յան նոր­մե­րի վրա­յով վա­ղուց «սալ­դո» ա­րած, և դրա շնոր­հիվ նույն Նի­կո­լի «ձեռ­քից» ե­րեկ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի կոչ­ման «ար­ժա­նա­ցած գլ­խա­վոր դա­տա­խազն այս օ­րե­րին նոր խնդ­րի առջև կկանգ­նի Ար­թուր Սարգ­ս­յա­նի՝ «Հաց բե­րո­ղի» գոր­ծի առն­չու­թ­յամբ: Չնա­յած ին­քը և իր «մե­նե­ջեր­ներն» ա­մեն ինչ ա­րե­ցին, որ հան­րու­թ­յան մեջ տա­րած­վի վար­կա­ծը, թե ար­դա­րա­դա­տու­թ­յան այն ժա­մա­նակ­վա նա­խա­րար Ար­փի­նե Հով­հան­նի­ս­յանն էր պա­տաս­խա­նա­տու Հաց բե­րո­ղի մահ­վան հա­մար, ի­րա­կա­նում Հաց բե­րո­ղը 2016 թ. դեկ­տեմ­բե­րին ա­զատ էր ար­ձակ­վել` Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում գոր­ծի քն­նու­թ­յան շր­ջա­նակ­նե­րում նա­խա­րար Ար­փի­նե Հով­հան­նի­ս­յա­նի և ՄԻԵԴ-ում կա­ռա­վա­րու­թ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Գևորգ Կոս­տա­ն­յա­նի ջան­քե­րով, ո­րից հե­տո Ար­թուր Սարգ­ս­յա­նը, չնա­յած ծանր հի­վան­դու­թ­յա­նը, գլ­խա­վոր դա­տա­խա­զի «ջան­քե­րով» կր­կին ձեր­բա­կալ­վեց, իսկ 10 օր հե­տո մա­հա­ցավ:

Դիտվել է՝ 17923

Մեկնաբանություններ