Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Թշ­նա­մուն պետք է դաս տալ ու մինչև վերջ ջար­դել մար­տի դաշ­տում»

«Թշ­նա­մուն պետք է դաս տալ ու մինչև վերջ ջար­դել մար­տի դաշ­տում»
06.11.2020 | 10:48

Էու­թյամբ հա­մեստ ու հան­գիստ, իր մա­սին խո­սել չցան­կա­ցող ԱՐ­ԹՈՒՐ ԳԻՆՈ­ՍՅԱՆՆ է՝ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հե­րոս տղա­նե­րից: Ճա­նա­չե­ցի՞ք: 2020-ի նո­րօ­րյա հե­րո­սա­մար­տին մաս­նակ­ցել նա չեր­կմ­տեց, իմ տե­ղը պա­տե­րազ­մի դաշ­տում է՝ ա­սաց ու ե­կավ Ար­ցախ: Սա­կայն պա­տե­րազ­մի օ­րե­րին ու­ղե­ղի ցն­ցում ստա­ցավ, հի­մա ա­պա­քին­վում է: Երևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի 6-րդ կուր­սի ու­սա­նող Ար­թու­րը հայ­րե­նա­պաշտ հայ տե­սա­կի մարմ­նա­ցում է: Հո­գու մարմ­նա­վո­րու­մը հայ­րե­նա­սի­րու­թյունն է, նպա­տա­կը՝ թշ­նա­մուն ջախ­ջա­խե­լը: «Հայ զին­վո­րին հաղ­թելն անհ­նար է,- ա­սում է։- Ե­թե հա­յը կռիվ է գնում երգ ու պա­րով, ու­րեմն մար­տա­կան ո­գին ա­ռա­վել քան երբևէ ան­գե­րա­զան­ցե­լի է»:

-Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից այս կողմ ի՞նչ է փոխ­վել։ Սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազմն անս­պա­սե­լի՞ էր քեզ հա­մար։
-Ի տար­բե­րու­թյուն Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի՝ այս մեկն ար­դեն սպա­սե­լի էր, ո­րով­հետև 2016-ը մեզ դաս էր, որ ա­մեն պա­հի թշ­նա­մին կա­րող է հար­ձակ­վել: Իսկ մինչև Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը չէինք պատ­կե­րաց­նում, որ հնա­րա­վոր է թշ­նա­մին հրե­տա­նի կի­րա­ռի կամ թի­րա­խա­վո­րի խա­ղաղ բնակ­չու­թյա­նը:
-Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում կորց­րիր բազ­մա­թիվ զի­նա­կից­նե­րի, այ­սօր նրանց գոր­ծը շա­րու­նա­կող­ներն ինչ­պի­սի՞ն են։
-Թե՛ այն ժա­մա­նակ, թե՛ հի­մա շատ ըն­կեր­ներ եմ կորց­րել: Նրանց գոր­ծը մենք շա­րու­նա­կում ենք այն­քա­նով, որ ի­րենք վերևից հպար­տա­նան մեզ­նով: Ի­րենց գոր­ծը ա­վար­տին ենք հասց­նե­լու:
-Ան­վախ տղա­նե­րի շար­քում միշտ ա­ռա­ջին­նե­րից ես։ Բա­ցի հայ­րե­նա­սի­րու­թյու­նից, ի՞նչն է քեզ ա­ռաջ մղում։
-Սուտ կլի­նի ա­սել՝ ան­վախ տղա­նե­րից մեկն եմ: Բո­լորս էլ ինչ-որ չա­փով, ո­րո­շա­կի փու­լում վա­խե­նում ենք: Բայց վախ հաղ­թա­հա­րե­լը պետք է յու­րա­քան­չյուր զին­վո­րի ա­րյան մեջ լի­նի: Իսկ սահ­ման գնա­ցել եմ, որ լի­նեմ զին­վոր­նե­րի կող­քին, և միա­սին ա­նա­ռիկ պա­հենք Ար­ցա­խը՝ մեր սուրբ հայ­րե­նի­քը:
-Հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի մա­սին ի՞նչ կա­սես։
-Փառք Աստ­ծո, ու­նենք այն­պի­սի հրա­մա­նա­տար­ներ դաս­տիա­րա­կող դպ­րոց­ներ, ո­րոնց շնոր­հիվ մեր բա­նակն օր օ­րի ա­վե­լի է կա­տա­րե­լա­գործ­վում, ու ար­դյունքն ակն­հայտ է:
-Մի քա­նի ան­գամ հրաշ­քով փրկ­վել ես մա­հից. զգա­ցո­ղու­թյուն­ներդ։
-Ճիշտ նշե­ցիք՝ մի քա­նի ան­գամ հրաշ­քով փրկ­վել եմ մա­հից թե՛ Ապ­րի­լյա­նի, թե՛ մե­րօ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Ես կա­րող եմ սա եր­կու գոր­ծո­նի հետ կա­պել. ա­ռա­ջի­նը, որ Աստ­ված միշտ ինձ հետ է, իր ա­ջը իմ գլ­խին է: Աստ­ծով ես ողջ եմ մնա­ցել: Իսկ երկ­րորդ՝ մի քիչ էլ բախ­տի հարց կա, բախտս բե­րել է:
-Երևի հա­մա­միտ կլի­նես, որ «Աստ­ծո գոր­ծերն ան­քն­նե­լի են»: Ա­ղո­թու՞մ ես։
-Ան­վե­րա­պա­հո­րեն հա­մա­միտ եմ: Ա­ղո­թել եմ կռ­վից ա­ռաջ, մար­տա­դաշտ մեկ­նե­լիս և պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Ա­ղո­թե­լը շատ է օգ­նում:
-Խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րու՞մ ենք։
-Խա­ղա­ղու­թյուն մի՛շտ պար­տադ­րե­լու ենք: 1915 թվա­կա­նը չպե՛տք է կրկն­վի:
-Թշ­նա­մին վա­խե­նում է քեզ նման տղա­նե­րից. Ի՞նչ կա­սես նրանց։
-Ո­չինչ չեմ ա­սի, ո­րով­հետև նրանք չեն հաս­կա­նում: Թշ­նա­մուն պետք է դաս տալ ու մինչև վերջ ջար­դել մար­տի դաշ­տում:
-Դիր­քում մար­տն­չող զին­վո­րի ո­գե­շունչ խոս­քին են սպա­սում մար­դիկ։ Տղեր­քը հաղ­թու՞մ են։
-Բազ­միցս նշել եմ, բայց է­լի կա­սեմ: Մենք գնա­ցել էինք, որ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րին ոգևո­րենք, բայց ճիշտ հա­կա­ռա­կը ե­ղավ: Տղեր­քը ոչ թե հաղ­թում են, այլ տղեր­քը ար­դեն հաղ­թել են: Այն­քա­նով են հաղ­թել, որ թուր­քա­կան ծրա­գի­րը տա­պալ­վել է: Թուր­քը չկա­րո­ղա­ցավ Ար­ցա­խը գրա­վել 2-4 օր­վա ըն­թաց­քում, ճիշտ է, ո­րոշ տե­ղե­րում հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նեն, բայց դա ժա­մա­նա­կա­վոր է: Թշ­նա­մուն ջար­դե­լու գոր­ծը նոր է սկս­վում: Հաղ­թե­լու ենք:


Հար­ցազ­րույ­ցը՝
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ
Ար­ցախ

Դիտվել է՝ 5748

Մեկնաբանություններ