Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
23.12.2020 | 14:23

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ Նա «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։ Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։

Դիտվել է՝ 7086

Մեկնաբանություններ