Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ զայրույթից ու անզորությունից տեղդ չես գտնում

Երբ զայրույթից ու անզորությունից տեղդ չես գտնում
09.09.2023 | 17:00

Հերոս ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԻ հայրիկին ձերբակալել են շինծու գործով, և որքան փորձում ես հունից դուրս չգալ, չի ստացվում։

Լա՛վ, հասկացա՛նք խիղճ ու Աստված չունեք, ամոթի զգացումից էլ զուրկ եք, դրա համար էլ Մխիթարից չեք ամաչում, երբ ձեռք եք բարձրացնում նրա ծնողի վրա, բայց ասեք իմանանք, ի՞նչ եք զգում Մխիթարի լուսանկարին նայելիս, չե՞ք վախենում, որ դուխավիկ Մխոն ձեզ չի ների, իր հայրիկի հետ այդպես վարվելու համար։

Ձեր փոխարեն ու ձեզ համար, ես եմ ամաչում «պարոնայք» իշխանազավթներ` ամաչում եմ Մխիթարի լուսանկարին նայելիս, որովհետև Հադրութը, Հադրութի նրա զորամասը, Արցախի մեծ մասը չկան, նրա մարտական ու սերնդակից ընկերների մեծ մասը չկան, նրա ծնողներին էլ չենք կարողանում պաշտպանել թրքամոլ վիժվածքից։

Մխիթար ջան, եղբա՛յր, չներես մեզ, չներե՛ս, քանի դեռ ձեր դահիճը բազմած է ձեր պաշտպանած երկրի ղեկավարի աթոռին ու նեղացնում է քո ու մյուս հերոս տղաների ծնողներին, չներե՛ս, քանի դեռ Շուշիում ու Հադրութում թուրքի լաթն է բարձրացված։

Տիկին Astx Galeyan-Manasyan ջան, պինդ եղեք, ճիշտ է այս պահին Երևանում չեմ` սահմանամերձ Վարդենիսում եմ, բայց միևնույն է հոգով, սրտով ու մտքով Ձեզ հետ եմ, ամուր եղեք և զորակցություններս փոխանցեք պարոն Գալեյանին։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ