Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անպայմա՞ն է

Անպայմա՞ն է
29.05.2024 | 20:41

Լսում եմ իշխանության որոշ ներկայացուցիչների պարզաբանումները: Դիտում եմ հարցազրույցները:

ՈՒ խորհրդային ժամանակների մի անեկդոտ եմ հիշում:

Մեկը զանգում է Կրեմլ և.

-Լսե՛ք, ես ուզում եմ աշխատել Խորհրդային Միության կառավարությունում, որպես նախարար:

-Լսեք ընկեր, դուք հիմա՞ր եք:

- Աա՜ա՜ա՜ա՜... դա ԱՆՊԱՅՄԱ՞Ն Է:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ