Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասֆալտից քամած հաց

Ասֆալտից քամած հաց
26.10.2024 | 14:33

Երեկ Վաղոն շատ տարօրինակ հարցով էր եկել մոտս.

- Հարևան, մի հատ էն թունդ պապիրոսիցդ տուր քաշեմ, բերանս մի տեսակ ձութի համ ա ընկել ու դուրս չի գալիս:

- Վաղո, եթե մանկությունդ ես հիշել ու ձյութ ես ծամել՝ ասեմ, որ ավելի լավ կանեիր՝ սարի ծամոն ծամեիր:

- Ինչ ծամոն, այ մարդ, մի բանկետի էի հրավիրված... ոչ բարով: Էնտեղից էս մունդառ համը մնաց:

- Էդ որտե՞ղ:

- Քաղաքապետարանում: Մի խլուրդի էին մեծարում, շատ ճոխ սեղան էին գցել, դե ես էլ հո վայրենի չեմ, ուզեցի մի կենաց ասեմ, բայց էդտեղ համը դուս էկավ:

- Ի՞նչ կենաց ասեցիր:

- Ասեցի, որ շնորհակալ եմ հացի համար, հետո ասեցի, որ մեր պապերը քարից էին հաց քամում... բայց չթողին շարունակեմ, ասեցին՝ հլը հո՛պ:

- Խի՞ ասեցին՝ հլը հոպ:

- Դե, ասին, որ իրանք ոչ թե քարից են հաց քամում, այլ ասֆալտից:

- Ո՞նց թե՝ ասֆալտից:

- Բա՞, պարզվում ա, որ ասֆալտի ամեն խոշոր տենդերից մի տասը տարվա հաց են քամում, հլը կալբաս-մալբասն էլ հետը:

- Այ քեզ բան: Բա ի՞նչ արիր:

- Թքեցի ու դուրս էկա, բայց էս ձութի համը մնաց բերանս ու դուրս չի գալիս:

- Իզուր ես դուրս եկել, Վաղո: Մի քիչ էլ որ մնայիր՝ ուրիշ բաներ էլ կիմանայիր:

- Ի՞նչ բաներ:

- Դրանք մենակ ասֆալտից չեն հաց քամում, բորդյուրից էլ են քամում:

- Էդ ո՞նց:

- Շատ պարզ: Բորդյուրը առանց ցեմենտի են շարում, հետո մի տեղից պոկում՝ մի ուրիշ տեղ են շարում, ու էդպես բորդյուրից ահագին հաց են քամում:

- Յախք արա: Էդ պապիրոսիցդ մի քանի հատ էլ տուր:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3978

Մեկնաբանություններ