Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով

Ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով
18.12.2024 | 14:26

Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:

Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:

Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհելով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ