Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ Ալիևի՝ սա դեռևս ամբողջովին չհամաձայնեցված 3 կետերից մեկն է) բնավ նոր չէ: Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ Ալիևը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հանդես եկավ մի կատարյալ անհեթեթ հայտարարությամբ, թե իբր, փորձագետների հաշվարկներով, Ադրբեջանին պատճառվել է 50 մլրդ դոլարի վնաս, և եթե այդ գումարը չտրվի, իրենք պատրաստ են բավարարվել համարժեք տարածքային զիջումներով: Այս թեզը հետագայում հրապարակավ նաև էրդողանի կողմից հավանության արժանացավ:
Հ.Գ. Այդ կետը ոչ միայն հակասում է միջազգային նորմերին, այլև չի կարող երաշխիք համարվել. ցանկացած կողմ ցանկացած պահի կարող է անարգել շրջանցել այդպիսի անհիմն պայմանավորվածությունը:
Գևորգ Դանիելյան